Դեպի վեր

Իռլանդիան սպառնացել է արգելափակել ԵՄ-ի և ՄԵՐԿՕՍՈւՐ-ի համաձայնագիրը Ամազոնիայի հրդեհների պատճառով

168.am08/23/2019, 11:36

Իռլանդիան սպառնացել է արգելափակել ԵՄ-ի և ՄԵՐԿՕՍՈւՐ-ի համաձայնագիրը Ամազոնիայի հրդեհների պատճառով

Իռլանդիան կփորձի արգելափակել Եվրամիության երկրների եւ Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՕՍՈւՐ) միջեւ կնքված առեւտրական համաձայնագիրը, եթե Բրազիլիայի իշխանությունները միջոցներ չձեռնարկեն Ամազոնիայի անտառները հրդեհներից պաշտպանելու համար: Այս հայտարարությամբ հանդես է եկել Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարը:

«Իռլանդիան ոչ մի դեպքում չի քվեարկի Եվրամիության եւ Հարավամերիկյան ընդհանուր շուկայի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի օգտին, եթե Բրազիլիան չկատարի շրջակա միջավայրի պաշտպանության իր պարտավորությունները»,- նրա խոսքը մեջբերել է Irish Independent թերթը:

ՄԵՐԿՕՍՈւՐ-ի երկրները (Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ եւ Պարագվայ) եւ Եվրամիությունը հունիսի վերջին համաձայնության են հասել ազատ առեւտրի վերաբերյալ, որի շուրջ բանակցություններ էին ընթանում վերջին քսան տարվա ընթացքում: Փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար այն պետք է վավերացնեն ԵՄ-ի 28 երկրների եւ Հարավամերիկյան ընդհանուր շուկայի չորս մասնակիցների խորհրդարանները:

Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Inpe) վերջին տվյաների համաձայն՝ հունվար ամսից մինչեւ օգոստոս հրդեհները ոչնչացրել են Ամազոնիայի ավելի քան 1,8 մլն հեկտար անտառներ, որոնք գտնվում են հարավամերիկյան խոշորագույն երկրի տարածքում:

Ընդ որում Ամազոնիան հրդեհներից առավել մեծ կորուստներ է կրել մարտին, երբ այրվեց նրա կես միլիոնից ավելի հեկտար տարածք: Արբանյակների կողմից գրանցված բռնկման օջախների ընդհանուր թի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր