Դեպի վեր

Օնլայն հարսանիք` DJ-ներով, սննդի առաքմամբ, աշխատանքի փոքրիկ երեխայի հետ. կյանքը համավարակի օրերին

azatutyun.am03/27/2020, 4:42

Օնլայն հարսանիք` DJ-ներով, սննդի առաքմամբ, աշխատանքի փոքրիկ երեխայի հետ. կյանքը համավարակի օրերին

Ոչ թե տնից աշխատանքի ու դասի, այլ հենց տանը. միջոցառումներ կազմակերպող հայաստանյան ընկերություններից մեկն անգամ պատրաստ է օնլայն հարսանիք, նշանդրեք ու ծնունդ կազմակերպել, այս օրերին ստիպված էին բազմաթիվ միջոցառումներ չեղարկել ու իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել։

Exclusive Event ընկերության տնօրեն Մարիամ Աբգարյանը

«Էն, ինչ որ պետք է լիներ միջոցառման ժամանակ՝ շոու ծրագիրը, DJ-ը, պարուհիները և այլն, բոլորն աշխատելու են օնլայն հարթակում», - ասում է Exclusive Event ընկերության տնօրեն Մարիամ Աբգարյանը:

Միջոցառումներ կազմակերպող ընկերությունում առցանց հարսանիքի, նշանդրեքի կամ ծնունդի պատվերներ դեռ չեն ստացել, փոխարենը հիմա տեղական ընկերություններից մեկի հոբելյանական միջոցառմանն են պատրաստվում` բազմամարդ, սակայն օնլայն ռեժիմում։ Միջոցառման մասնակիցներն անգամ հյուրասիրության պակաս չեն ունենա։

«Մենք նույնպես կարող ենք հյուրերին առաքել սնունդը, որոնք ներկա են գտնվելու մեր օնլայն միջոցառմանը», - ներկայացնում է ընկերության տնօրենը:

ServiceTitan ընկերության հանրային կապերի պատասխանատու Մանե Գևորգյանը

Աշխատավայրի փոխարեն տան պատշգամբում, ՏՏ ոլորտի ընկերություններից մեկի հանրային կապերի պատասխանատու Մանեն 2 շաբաթ առաջ սկսեց տնից աշխատել: Աշխատանքային ժամանակացույցը նույնն է՝ աշխատանքը սկսում են առավոտյան։

«Օրվա ընթացքում անպայման թիմի անդամներին հիշեցում ենք ուղարկում, որ ժամանակն է տեղից վեր կենալու, շարժվելու, սուրճ կամ թեյ խմելու համա: Օրվա վերջում, երբ արդեն աշխատանքային ժամը որպես էդպիսին մոտենում է ավարտին, նորից ծանուցում ենք ուղարկում թիմի անդամներին, որ աշխատանքային ժամն ավարտվել է, ժամանակն է տուն գնալու, շատ հարաբերականորեն մարդիկ գնում են տուն», - ասում է ServiceTitan ընկերության հանրային կապերի պատասխանատու Մանե Գևորգյանը:

Վերջինս պատմում է՝ իրենք հեռավար աշխատանքի փորձ ունեին, բայց հիմա բոլոր աշխատակիցները ստիպված են տնից աշխատել։ Ասում է՝ դժվարությունը միայն այն է, որ շփումներն են սահմանափակվել. - «Ոչ միայն տանից ես աշխատում, նաև աշխատանքի ավարտից հետո չունես հնարավորություն տանից դուրս գալու, բացառությամբ կարևոր դեպքերի։ Դրա համար փորձում ենք ամեն ինչ մեր առօրյան ճիշտ լցնելու, արդյունավետությունը չկորցնելու համար»:

«Հայոց լեզվի» ուսուցիչ Արսեն Վարդանյանը

Հեռավար դասապրոցեսին Երևանից ու մարզերից աշակերտների շուրջ 80 տոկոսն է մասնակցում։ Ընկեր Վարդանյանի աշխատանքային վիրտուալ առօրյան իրականությունից շատ չի տարբերվում, իսկ աշակերտներն օնլայն են շարունակում չարություններ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր