Դեպի վեր

Հոկտեմբերի 15-ին որդիս ինձ գրել էր՝ այս հողերը և իմ նման տղաների կյանքն էլ հետը ծախել են. զոհված մայր

panorama.am06/30/2022, 8:18

Հոկտեմբերի 15-ին որդիս ինձ գրել էր՝ այս հողերը և իմ նման տղաների կյանքն էլ հետը ծախել են. զոհված մայր

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները այսօր նույնպես հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի մոտ: Նրանք տևական ժամանակ է պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը և գործը տեղափոխվի ԱԱԾ, քանի որ իրենք չեն վստահում Քննչական կոմիետին։

Պատերազմում զոհված կամավորական Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Օհանջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատերազմում զոհվածների ծնողները ցանկանում են՝ Նիկոլ Փաշինյանին նստած տեսնել մեղադրյալի աթոռին:

«Մենք չենք լռել և չենք լռելու, պայքարել և պայքարելու ենք, անգամ այս ծանր վշտի մեջ ես կողմնակից եմ եղել պայքարին, քանի որ հասկանում եմ՝ մենք մեր հայրենիքն ենք կորցնում, մեր հայրենիքը վաճառում են, նվեր են տալիս: Այսօր այստեղ ենք հավաքվել, որ պահանջենք մեր գործը տեղափոխել ԱԱԾ, սակայն ոչինչ չեն անում, անտարբեր անցնում են։ Մի՞թե կարելի է այսքան ցավ ունեցող մարդուն անընդհատ տանել ու բերել։ Թող չկարծեն, թե մեզ այսպես տանել-բերելով կարող են հուսահատեցնել, թե մենք կես ճանապարհից հետ կվերադառնանք։ Մենք պայքարելու ենք, որովհետև մենք երեխա ենք տվել հայրենիքին, որոնք նույնպես ուզում էին ապրել»,- ասաց Ելիզավետա Օհանջանյանը։

Նա նաև դիմեց այն մարդկանց, որոնք անտարբեր են այս ամենին. «Տանը նստած միթե՞ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում, չեն հասկանո՞ւմ, որ իրենք էլ երեխա ունեն։ Այս հայրենինքն իրենցն էլ է, թե իրենց համար հայրենիք բառը գոյություն չունի։ Այդ երբ դա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր