Դեպի վեր

Գարդասիլը 2006 թվականից է կիրառվում, վնասակար չէ, դավադրություն մի՛ փնտրեք․ ԵՊԲՀ դոկտոր

hraparak.am12/1/2017, 10:19

Գարդասիլը 2006 թվականից է կիրառվում, վնասակար չէ, դավադրություն մի՛ փնտրեք․ ԵՊԲՀ դոկտոր

Կանանց համար արդեն սպառնալիք դարձած արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ դեռահաս աղջիկների պատվաստման ծրագիրը, ինչպես եւ սպասվում էր, հանրության մի հատվածի կողմից ընդունվեց սվիններով։ Մտավախությունը, որ գարդասիլ պատվաստանյութը կարող է առաջացնել անպտղություն կամ այլ բացասական հետեւանքներ, ստիպեց, որ այդ հատվածը ընդդիմանա, հերթական դավադրությունը տեսնի առողջապահական այդ ծրագրի հետեւում։ Եվ որպեսզի տարատեսակ վարկածներ կամ դավադրություններ փնտրելուց զատ՝ հնչի փաստարկված տեսակետ, արժե դիմել հենց առողջապահական ոլորտի մասնագետներին։ Ինչո՞ւ որոշեցին գարդասիլ պատվաստանյութը կիրառել եւ պատվաստել 9-14 տարեկան դեռահաս աղջիկներին։

Մեր հարցերին պատասխանում է Երեւանի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի դեկան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինե Հովհաննիսյանը։

-Երբ սկսեցին շրջանառվել արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստման մասին խոսակցությունները, հանրության մի հատված դրան արձագանքեց անվստահությամբ, կասկածամտությամբ։ Առողջապահության ոլորտի մասնագետներն էլ, որպես հակափաստարկ, նշում են, որ գարդասիլ պատվաստանյութը կիրառվում է աշխարհի 71 երկրներում, եւ դրանից չկա վտանգ։ Կնշե՞ք, թե որ երկրներում են կիրառում գարդասիլ պատվաստանյութը։

-71 երկրներից շուրջ 30-ը եվրոպական երկրներ են։ Բացի եվրոպական երկրներից՝ այդ պատվաստանյութը կիրառվում է ԱՄՆ-ում, Կանադայում։ Այն կիրառվում է նաեւ Սկանդինավյան երկրներում, Գերմանիայում, Դանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում։ Մի շարք զարգացած, առաջատար երկրներում կիրառվում է գարդասիլը։ 2006 թվականից կիրառվում է գարդասիլի քառավալենտ վակցինան, իսկ 2007 թվականից՝ «cervarix»-ը, որը երկվալենտ վակցինա է։ Իսկ 2014 թվականից կիրառվում է նաեւ գարդասիլ-9-ը, որն ինըվալենտ վակցինա է։ Մեր երկրում պատրաստվում են ներդնել գարդասիլ քառավալենտ վակցինան, որը 2006 թվականից է ներդրվել։

-Կա՞ վիճակագրություն, որ գարդասիլ պատվաստանյութը կանխել է արգանդի պարանոցի քաղցկեղը եւ չի առաջացնում այլ՝, բացասական հետեւանքներ։

-Սկսած ներդրման տարեթվից՝ 2006 թվականից, եւ՛ ԱՀԿ-ն , եւ՛ եվրոպական դեղագործական գործակալությունը, եւ՛ ազգային համակարգող մարմինները յուրաքանչյուր տարի իրականացնում են տվյալների վերլուծություն։ Պատվաստման հետ կապված ցանկացած երեւույթ գրանցվել է համապատասխան համակարգում եւ վերլուծվում է ԱՀԿ-ի կողմից։ Ի՞նչ են ցույց տվել այդ տարիների վերլուծությունները։ Նշեմ, որ 2016թ․ պատվաստումների եւ պատվաստանյութերի գլոբալ դաշինքի կողմից ներկայացված զեկույցը ցույց տվեց, որ տվյալ պատվաստանյութը ոչ մի լուրջ կողմնակի ազդեցություն չունի, ինչի պատճառով պետք է այն արգելել։ Պատվաստանյութը մինչեւ հանրությանը ներկայացնելն անցնում է հետազոտության տարբեր փուլեր, իրականացվում է կլինիկական հետազոտություն։ Դրանից հետո էլ իրականացվում է լուրջ վերահսկում արտադրության բոլոր փուլերում, տեղափոխման բոլոր փուլերում, պահպանման բոլոր փուլերում։ Եվ այնպես չէ, որ պատվաստանյութը ներդնելուց հետո ավարտվում են հետազոտությունները։ Ինչպես նշեցի, պատվաստանյութը ներդնելուց հետո յուրաքանչյուր տարի իրականացվում են կլինիկական հետազոտություններ տարբեր ուղղություներով, որպեսզի բացառվի դրա բացասական կողմը եւ վնաս չհասցնի հասարակությանը։ Մեր երկրում արգանդի պարանոցի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։ Յուրաքանչյուր տարի մեր երկրում գրանցվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 250 դեպք, ընդ որում՝ այդ դեպքերի մեծ մասը՝ 59 տոկոսը, հայտնաբերվում է վերջին՝ երրորդ-չորրորդ փուլերում։ Պատվաստվելն, անշուշտ, չի նշանակում հարյուր տոկոսանոց ապահովություն։ Պատվաստանյութը խաչաձեւ իմունիտետի շնորհիվ պաշտպանում է նաեւ վիրուսի այլ տեսակներից, բայց պաշտպանում է 80 տոկոսով։

-Ո՞ր երկրներից է ներկրվում գարդասիլ պատվաստանյութը։

-Գարդասիլն արտադրվում է ԱՄՆ-ում, իսկ «cervarix»-ը՝ Մեծ Բրիտանիայում։ Գարդասիլն արտադրում է «MERCK» ֆիրման, իսկ «cervarix»-ը՝ «GLAXO» ֆիրման։ Գարդասիլը քառավալենտ է եւ պաշտպանում է վիրուսի չորս՝ առավել վտանգավոր քաղցկեղածին տեսակներից, իսկ «cervarix»-ը երկվալենտ է եւ պաշտպանում է երկու տեսակից։ Աշխարհի մասշտաբով կարող եմ ասել, որ շուրջ 270 միլիոն դոզա արդեն ներարկվել է շուրջ 100 միլիոն մարդկանց։ Եվ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամեն տարի անում է վերլուծություններ։

-Հնարավոր չէ՞, որ այդ պատվաստանյութերը լինեն ժամկետանց։

-Բացառվում է։ Նախ՝ երկիրը պատվաստանյութը ներմուծելիս ստուգում է ժամկետները, երկրորդը՝ սրվակների վրա նշված են ժամկետները։ Բացի այդ, սրվակները ապահովված են որոշակի ինդիկատորներով, որոնց գույնը փոխվում է...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր