Դեպի վեր

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու մասին բանաձև է ներկայացվել

armtimes.com10/19/2020, 11:30

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու մասին բանաձև է ներկայացվել

Միացյալ Նահանգների կոնգրեսական Թուլսի Գաբարդը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով է ներկայացրել բանաձեւ, որով ԱՄՆ նախագահին կոչ է արվում սկսել գործընթաց՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու համար:

Ամերիկայի հայկական համագումարի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ Գաբբարդի ներկայացրած բանաձեւում հստակ արձանագրված է հայկական ուժերի վրա Ադրբեջանի հետ համատեղ Թուրքիայի ձեռնարկած հարձակումներից մինչեւ Թուրքիայի՝ ահաբեկիչներին աջակցելու եւ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու փաստերը:

Բանաձևը խստորեն դատապարտում է Թուրքիայի հարձակումը ԱՄՆ ուժերի, դաշնակիցների ու գործընկերների վրա, պահանջում է դադարեցնել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք են «Ալ-Քաիդա»-ն ու ISIS-ը: Նաեւ կոչ է արվում նախագահին աշխատել ՆԱՏՕ-ի հետ՝ Թուրքիային այնտեղից հեռացնելու համար անհրաժեշտ գործընթաց սկսելու համար:

Փաստաթղթում նշվում է հետեւյալ կետերի մասին.

- Հաշվի առնելով, որ Թուրքիան մեծացրել է իր ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում՝ ուղղակիորեն ռազմական օգնություն տրամադրելով,

- Ուշադրություն դարձնելով, որ Թուրքիան փակ է պահում սահմանը ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Հայաստանի հետ եւ բազմիցս սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ աշխարհի տարբեր հատվածներում գտնվող հայկական համայնքների նկատմամբ՝ ժամանակ առ ժամանակ դրանք ներկայացնելով Թուրքիայում կատարված Հայոց Ցեղասպանության վերաբերյա կատարվող նուրբ ակնարկներով,

- Ուշադրություն դարձ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր