Դեպի վեր

Մի խումբ կանայք Պլաչիդո Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ. «Ասոշիեյթեդ պրես»

armenpress.am08/13/2019, 9:12

Մի խումբ կանայք Պլաչիդո Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ. «Ասոշիեյթեդ պրես»

Մի խումբ կանայք իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ Դոմինգոն փորձել Է կանանց ստիպել իր հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել որոշ դերեր ստանալու խոստման դիմաց եւ «նրանց մասնագիտորեն պատժել Է, երբ իրեն մերժել են»:

Ութ երգչուհիներ եւ մի պարուհի գործակալությանը հայտնել են, որ իրենք 80-ական թվականներից Դոմինգոյի կողմից սեռական ոտնձգությունների են ենթարկվել տարբեր ժամանակներում: Ութ կանայք ցանկացել են, որ իրենց անունը չնշվի, զգուշությունը բացատրելով այն բանով, որ իրենք դեռեւս աշխատում են այդ ոլորտում կամ անհանգստանում են հասարակայնության բացասական արձագանքից:

Երգչուհի Պատրիսիա Վուլֆը թույլ Է տվել բացահայտել իր անունը: Եվս «կես դյուժին» կանայք հայտարարել են, որ երգիչն «անպարկեշտ առաջարկություններ» արել, որոնք ստիպել են անհարմար զգալ իրենց: «Ասոշիեյթեդ պրես»-ը հարցազրույց Է անցկացրել գրեթե 30 երգիչների, պարողների, երաժիշտների եւ թատրոնի այլ աշխատակիցների հետ, որոնք հայտարարել են, թե Դոմինգոյի կողմից նկատել են սեռական բնույթի անպարկեշտ գործողություններ: Գործակալության տվյալներով՝ Դոմինգոն մերժում Է բոլոր մեղադրանքները: «Անունները չնշված անձանցից հնչած այդ մեղադրանքները, որոնք արմատներով գնում են 30 տարվա վաղեմության իրադարձություններ, խորը անհանգստություն են առաջացնում եւ ճիշտ չեն այն ձեւով, որով ներկայացված են»,-հայտարարել Է նա:

«Ինձ համար ցավալի Է լսել, որ ես ինչ-որ մեկին ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր