Դեպի վեր

Հայաստանը սարսափելի ճգնաժամի մեջ է և դրանից դուրս գալու համար պետք է համախմբվել. Նախագահը՝ Մոսկվայում հայ համայնքին

azatutyun.am12/1/2020, 7:18

Հայաստանը սարսափելի ճգնաժամի մեջ է և դրանից դուրս գալու համար պետք է համախմբվել. Նախագահը՝ Մոսկվայում հայ համայնքին

Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Հայաստանի Նախագահի նոյեմբերի 28-ին կայացած հանդիպման մասին նախօրոք չէր հայտարարվել: Հանդիպումը կազմակերպել էր Հայ եկեղեցին, և այն կայացել էր եկեղեցու կենտրոնում։ Ներկա էր 20-ից մի քիչ ավելի մարդ՝ մտավորականներ, գործարարներ։

Մեզ հայտնի է, որ հայտնի հայերի մի մասը հրաժարվել է գալ հանդիպմանը, օրինակ, Արամ Գաբելյանովը։

Մոսկվայում նաև խոսում էին այն մասին, որ նախագահի հետ հրաժարվել են հանդիպել նաև ռուսաստանցի պաշտոնայները, սակայն որևէ հստակ տեղեկություն չկա։

Ինքը՝ նախագահը, հանդիպումը սկսելիս ասել էր, որ Մոսկվայում է մասնավոր այցով՝ հատուկ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:

«Սա անձնական այցելություն է, ես արաբական որոշ երկրներում այցելությունից հետո ուղղակի եկա Մոսկվա ձեզ հանդիպելու և լսելու», - ասել է Արմեն Սարգսյանը:

Հանդիպումը կազմակերպված էր այնպես, որ Արմեն Սարգսյանին հարցեր էին տալիս ու իրենց առաջարկներն և դիրքորոշումները հայտնում, իսկ նախագահը բոլորին լսելուց հետո միայն ընդհանուր պատասխանեց հարցերին, որոնք գրի էր առել։

Հիմնական ասելիքը հետևյալն էր՝ Հայաստանը և հայկական աշխարհն այսօր սարսափելի ճգնաժամի մեջ են և այդ ճգնաժամից դուրս գալու համար պետք է համախմբվել, ազգային փրկության ժամանակավոր կոմիտե ստեղծել և վեց ամիս կամ մեկ տարի անց կազմակերպել արտահերթ ընտրություններ, Սահմանադրությունը փոխելուց հետո:

Թե ովքեր պետք է լինեն այդ ժամանակավոր կառավարությունում, Արմեն Սարգսյանը չի նշել, միայն ասել է, որ ինքը ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնի հավակնություններ չունի։

«Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է հրաժարական տա», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Խոսեց այն մասին, որ եթե Հայաստանի հիմնական հարստությունը սփյուռքն է, ուրեմն սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում պետք է մեծացնել:

«Այսօր գործող վատ Սահմանադրության համաձայն, որպեսզի սփյուռքի շատ տաղանդավոր ու հայտնի հայը կարողանա ինչ-որ պաշտոն զբաղեցնել Հայաստանում, պետք է առնվազն 4 տարի անընդմեջ ապրի Հայաստանում: Մենք ինքներս ենք պատ կառուցել Հայաստանի և սփյուռքի միջև, ժամանակն է այդ պատը քանդելու համար», - ընդգծել է նա:

Ամենից շատ Սարգսյանը խոսել է այն մ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր