Դեպի վեր

Դինամիկան պահանջում է արագացում. Հայաստանին սպասվող չորս ուղղությունները

1in.am01/12/2019, 9:42

Դինամիկան պահանջում է արագացում. Հայաստանին սպասվող չորս ուղղությունները

Թավշյա հեղափոխությունից հետո անցած ութ-ինը ամիսների ընթացքում հանրային դիտարկումների շրջանակում աչքի ընկնողներից մեկն էր այն, որ Հայաստանի նոր արտաքին քաղաքականությունը կամ նոր իշխանության արտաքին քաղաքականությունը բավականին կենտրոնացած է ռուսական ուղղությամբ, իսկ կարևոր այլ ուղղություններ հայտնվել են պասիվ ռեժիմում: Այստեղ առաջիններից մեկը մատնանշվում է եվրոպական ուղղությունը, հաշվի առնելով Բրյուսելի հետ 2017-ի նոյեմբերի վերջին ստորագրված շրջանակային համաձայնագրի առկայությունն ու դրա վավերացման գործընթացը Եվրամիությունում: Իհարկե, հույժ կարևոր են նաև հարաբերությունն ԱՄՆ ուղղությամբ, նաև Իրանի, Չինաստանի: Ուղղությունները կարելի է թվարկել, սակայն դրանք առանձին-առանձին բավականին կարևոր են և թերևս չարժե ամբողջացնել մեկ տարածության մեջ և անցնել հպանցիկ: Փորձենք յուրաքանչյուրի վրա կանգ առնել, հետագայում ավելի հանգամանալից անդրադառնալու անխուսափելի առիթների համոզումով:

Եվրամիություն. Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագիրն այստեղ սահմանել է որոշակի նշաձող, ինչը, սակայն, նույնիսկ նախկին իշխանության պարագայում, լինելով շատ ողջունելի և գերկարևոր, այդուհանդերձ, ինքնին որպես նշաձող «պահեստային» էր, տապալված Ասոցացումից հետո: Առավել ևս, թավշյա հեղափոխությունից հետո այն չափազանց ցածր նշաձող է, և Հայաստանն ու Եվրամիությունն ունեն հարաբերության բովանդակային վերբեռնման կարիք: Այդ համատեքստում թվացյալ որոշակի պասիվությունը ինքնին խնդիր համարել չի կարելի՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում նոր է միայն ավարտվում իշխանության ամբողջական փոփոխությունն ու նոր իշխանության ձևավորումը: Եվրամիությունը, անկասկած, լավ պատկերացնում է խնդիրը և այն, որ չկան լուրջ ահազանգեր, հուշում է, որ Եվրոպան ըմբռնումով է վերաբերում Հայաստանում փոփոխություններով պայմանավորված որոշակի թայմաուտին: Բայց այստեղ, իհարկե, արդեն դրա ավարտի ժամանակն է, և նոր խորհրդարանի ձևավորումից ու աշխատանքի մեկնարկից հետո պետք է թերևս սկսել խորհրդարանական դիվանագիտության ինտենսիվ աշխատանքը եվրոպական ուղղությամբ, ընդ որում՝ ներգրավելով բոլոր խմբակցությունների ջանքը: Այստեղ իրավիճակն այնպիսին է, որ այդ ջանքը բխում է բոլորի շահից, համենայնդեպս, բոլոր նրանց, որոնց համար կարևոր է քաղաքական մշակույթի արդիականացումը և նոր համակարգի ձևավորումը:

Եվրամիությունն այդ հարցում անփոխարինելի գործընկեր է: Իհարկե, դա չի նշանակում, որ անվտանգության ռազմա-քաղաքական հարցերում Եվրոպան պակաս կարևոր է: Ամենևին: Ըստ այդմ, հունվարի 14-ից՝ խորհրդարանի աշխատանքի մեկնարկից, պետք է թերևս միացնել վայրկյանաչափն ու արդեն չափել աշխատանքի դինամիկան:

ԱՄՆ. Խոսել ԱՄՆ հետ հարաբերության խորացման, ինտենսիվացման, ընդլայնման մասին, նշանակում է ոչինչ չխոսել: Դա յուրաքանչյուր պետության, առավել ևս Հայաստանի ռազմա-քաղաքական և աշխարհագրական առանձնահատկություններն ունեցող պետության համար, այսպես ասած, բնական անհրաժեշտություն է: Եվ պետք է արձանագրել, որ այս ուղղությամբ Երևանը քայլ արդեն կատարել է՝ Վաշինգտոնում դեսպան է նշանակվել երիտասարդ և բավական փորձառու դիվանագետ: Այստեղ ընթացի մեջ է Երևանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակումը և, այսպես ասած, դեսպանների հարցը լուծելուց հետո թերևս պետք է չափել հայ-ամերիկյան հարաբերության գործընթացը նոր իրողությունների պայմաններում: Այդ իմաստով անհրաժեշտ է արձանագրել, որ Երևանը գուցե չափից ավելի զուսպ է արձագանքել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերի խորհրդական Բոլթոն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր