Դեպի վեր

Նոր կտավներ և ցուցահանդես. Կարեն Աղամյանը ձգտում է ճգնաժամային օրերն օգտագործել hօգուտ արվեստի

armenpress.am06/30/2020, 8:06

Նոր կտավներ և ցուցահանդես. Կարեն Աղամյանը ձգտում է ճգնաժամային օրերն օգտագործել hօգուտ արվեստի

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ նկարիչ Կարեն Աղամյանը մեկուսացման օրերից ի վեր ժամանակն օգտագործել է նոր կտավներ ստեղծելու, նոր գաղափարներ իրականացնելու, ինչպես նաև միջազգային առցանց ցուցահանդեսի մասնակցելու համար: Արվեստագետը կարծում է, որ ժամանակները ճգնաժամային են, բայց աշխատել է պետք:

«Ստեղծված իրավիճակը յուրաքանչյուրիս վրա կարող է տարբեր կերպ ազդել: Այս ընթացքում հաճախ եմ հաղորդակցվում իմ գործընկերների հետ և նկատում եմ, որ նրանցից շատերը հուսահատված են, ասես ոչինչ չեն կարողանում նախաձեռնել այս ընթացքում: Նկարիչների մի մասը ֆինանսական առումով է ծանր վիճակում հայտնվել, քանի որ չի կարողանում վաճառել կտավները, և ես ափսոսում եմ դրա համար: Ճգնաժամային իրավիճակը համեմատաբար թեթև են հաղթահարում այն նկարիչները, որոնք կայուն աշխատանք ունեն»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աղամյանը:

Նրա խոսքով՝ կան նկարիչներ, որոնք վստահ են՝ այս ժամանակը կարելի է օգտագործել ի նպաստ արվեստի: Աղամյանն իրեն այդպիսի նկարիչների շարքն է դասում, սակայն խոստովանում է, որ հատկապես ակտիվ էր աշխատում մեկուսացման սկզբնական շրջանում: Վերջերս աշխատանքային տեմպը մի քիչ թուլացել է, բայց հույս ունի, որ դա ժամանակավոր է:

Կարեն Աղամյանը կորոնավիրուսի տարածման ընթացքում նոր կտավներ է ստեղծել և ավարտել է մի քանի կիսատ թողած գործեր: «Այդ կտավների վրա աշխատելիս կարողացա դրանցում նոր խոսք գտնել: Ունեմ կտավներ, որոնք ազգային, պատմական թեմաներ են շոշափում, բայց այս օրերին վերացական գործեր են ծնվել, որոնք ներկայացնում են մեր կյանքի գեղեցիկ կողմը և այս օրերի ընկճվածությունը»,-նշեց նկարիչն ու հավելեց, որ այս օրերին մասնակցել է միջազգային առցանց ցուցահանդեսի (Inte...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր