Դեպի վեր

Այն մարդիկ, որ տունը թողել են և տնակում ապրելը համարել հեռանկարային, չեն կարող ապահովել երկրի զարգացումը. վարչապետ

armtimes.com12/7/2022, 3:36

Այն մարդիկ, որ տունը թողել են և տնակում ապրելը համարել հեռանկարային, չեն կարող ապահովել երկրի զարգացումը. վարչապետ

Այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ իշխող խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո մինչև այժմ կա տնակ-մանկապարտեզ և մեկ այլ մանկապարտեզ ևս, որի շենքը զավթել են և չեն ազատում: Ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ մանկապարտեզի սաները 2023 թվականի համար՝ խնդրելով, որ Կառավարությունը գործուն ջանքեր գործադրի՝ մանկապարտեզը հետ բերելու ուղղությամբ:

Հարցին ի պատասխան՝ վարչապետն ասաց. «2018 թվականից զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ ինձ համար սկզբունքային է եղել երկրաշարժից տուժած քաղաքացիների իրավունքների իրացման խնդիրը: Առաջին հարցերից էր՝ ներկայացնել այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ պետությունն ունի պարտավորություն՝ երկրաշարժի աղետի հետևանքների վերացման առումով: Պիտի արձանագրեմ, որ այսօրվա դրությամբ ՀՀ-ն բոլոր այդ քաղաքացիների նկատմամբ պարտավորությունը կատարել է, բացառությամբ 28 ընտանիքից, որոնք իրենք են ցանկություն հայտնել, որ իրենց հարցերը լուծվի «Կապսի» ջրամբարի կառուցման շրջանակներում: Դե յուրե այս պահին ՀՀ-ն 1988 թվականի երկրաշարժ հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պատասխանատվություն»:

Վարչապետի խոսքով՝ հաջորդ արձանագրությունն այն է, որ պետությունն ուշադրություն է դարձրել և շարունակում ուշադրության կենտրոնում պահել քաղաքների, մասնավորապես՝ Գյումրիի զարգացման հարցերը: Տնակային ավանը կամ ավանները Գյումրիի զարգացման ամենամեծ խոչընդոտն են:

«Մեզ մոտ հարց առաջացավ, եթե մենք երկրաշարժից տուժած բոլոր քաղաքացիների առաջ կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները, ինչո՞ւ են շարունակում գոյություն ունենալ տնակները: Ես խնդիր դրեցի, որ մենք պետք է ազատվենք դրանից, բայց հընթացս ստացանք դիմումներ, նամակներ, որ ժամանակին եղել է անարդարություն, և պետությունն իր պարտավ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր