SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները խուզարկություն են կատարել հանցագործ աշխարհում հայտնի Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 38-ամյա Ալիկ Բանդուրյանին պատկանող Երևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տանը, որի ընթացքում հայտնաբերվել է օդաճնշիչ հրացան, «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Բանդուրյանը ոստիկաններին հայտնել է, որ նշված զենքերը պատկանում են իր հորը՝ Լյովա Բանդուրյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները խուզարկություն են կատարել նաև հանցագործ աշխարհ...