Դեպի վեր

Կալանավորումը կիրառվում է օրենքի խախտումով». նախկին դատավորը՝ Քոչարյանի գործից. Փաստինֆո

henaran.am09/11/2019, 12:54

Կալանավորումը կիրառվում է օրենքի խախտումով». նախկին դատավորը՝ Քոչարյանի գործից. Փաստինֆո

«Սահմանադրական դատարանն օրերս հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշման ամբողջական տարբերակը: Հիշեցնեք, որ դրանով ՍԴ-ն սահմանադրական էր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը, իսկ հակասահմանադրական`նույն օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով: ՍԴ այս որոշման եւ դրա իրավական ազդեցության մասին Փաստինֆոն զրուցել է նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի հետ:

-Պրն Օհանյան, ինչպե՞ս եք գնահատում ՍԴ վերջին որոշումը՝ 35-րդ հոդվածը անվավեր ճանաչելու մասով:

-Քրեական վարույթը բացառող հանգամանքների մեջ անձեռնմխելիության հիմքի բացակայության պայմաններում 35-րդ հոդվածի հակասահմանադրական ճանաչելը աբսուրդ է, զավեշտ, մեղմ ասած՝ անհիմն: Թեեւ պատճառաբանական մասում, հանուն արդարության պետք է ասել, կան եւ տրամաբանական եւ կիսատրամաբանական եւ անտրամաբանական հիմքեր, բայց վերջին հաշվով, այդ տեքստը շատ ավելի հարմար կլիներ տպագրելու որպես գիտական հոդված, քան թե որպես ՍԴ որոշում:

-Ինչո՞ւ է աբսուրդ:

– Որովհետեւ անվավեր են ճանաչում գոյություն ունեցող հակասահմանադրական նորմը կամ նորի մասը, մինչդեռ այս նորմում այդ կետը չկա, «չկա»-ն ո՞նց կարող է լինել հակասահմանադրական, զրոն, ոչինչը, սեւով սպիտակի վրա գրվածը վերջացավ, մնաց սպիտակը, սպիտա՞կն է անվավեր ճանաչվում:

-Այսինքն`ՍԴ-ն գոնե պիտի արձանագրեր, որ 35-րդ հոդվածն ունի լրացումների անհրաժեշտություն, եւ ոչ թե այն ամբողջովին ճանաչեր հակասահմանադրակա՞ն:

– Ըստ ՍԴ կարծիքի`տեսականորեն այո, այդպես պիտի աներ, թեեւ ես ինքս համամիտ չեմ ՍԴ-ի հետ: ՍԴ-ն զուգահեռներ է անցկացնում անձեռնմխելիություն ունեցող բոլոր պաշտոնատար անձանց հետ՝ ցույց տալու, որ սա միայն Քոչարյանին չի վերաբերում, այլ այդ կարգավիճակն ունեցող բոլոր անձանց: Բայց իրականում այստեղ կա փոքրիկ շփոթություն․ անձեռնմխելիության դեպքում խոսքը չի վերաբերում քրեական վարույթը բացառող հանգամանքին, այլ՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքին, իսկ սրանք տարբեր բաներ են: Ի՞նչ ենք հասկանում՝ անձեռնմխելիության ժամանակ քրեական հետապնդման հարուցում կամ իրականացում ասելով. դա վարույթն իրականացնող մարմնի որոշումն է՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու, ձերբակալելու կամ կալանավորելու մասին: Եթե քրեական գործ է հարուցվում ինչ-որ փաստի առթիվ, եւ այդ անձը օգտվում է անձեռնմխելիության իրավունքից, ենթադրենք, պատգամավոր է, դատավոր կամ ՄԻՊ, կա ընթացակարգ, որը ՍԴ-ն չի ուզում տեսնել: Պատգամավորի դեպքում ԱԺ-ն պետք է տա համաձայնություն, որպեսզի քրեական հետապնդում իրականացվի, ՄԻՊ-ի դեպքում`եւս, դատավորի դեպքում՝ Բարձրագույն դատական խորհուրդը: Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը նախ գործը պետք է հարուցի, ապա դիմի ԱԺ կամ ԲԴԽ, ստանա համաձայնություն՝ քրեական հետապնդում իրականացնելու համար, որովհետեւ կա այդպիսի ընթացակարգ:

-Նախագահի դեպքում այդ ընթացակարգը չկա՞:

– Չկա: Նախագահի դեպքում չկա այն մարմինը, որը կտա համաձայնություն: Այդպես է, օրենսդիրը չի նախատեսե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր