Դեպի վեր

Թումանյանի աստղը պիտի մեծանա, հզորանա արեգակի նման. Իսահակյան. «Ակամա երգիծաբաններ»

yerkir.am10/22/2019, 10:18

Թումանյանի աստղը պիտի մեծանա, հզորանա արեգակի նման. Իսահակյան. «Ակամա երգիծաբաններ»

Շրջապատել ենք մեծ բանաստեղծին: Կլանում ենք նրա յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր խոսքը: Իսկ նա սիրում է մեր՝ երիտասարդներիս շրջապատը: Հարցնում է՝ որտե՞ղ ենք ծնվել, ովքե՞ր են մեր արմատները, բնի՞կ ենք, թե՞ գաղթական:

- Օրինակ դո՛ւ, տղա ջան, որտեղացի ես

- Զանգեզուրցի եմ…

- Դո՛ւ…

- Շիրակցի եմ…

- Դո՛ւ…

- Ղարաբաղից…

- Դո՛ւ…

- Ջավախքից…

Եվ այսպես բոլորին, մեկիկ-մեկիկ: Հարցեր, բայց ոչ անկետային, այլ՝ Իսահակյանական: Բոլորին ասելու, խորհուրդ տալու, ինչպես ասում են՝ ազգնուտակը իմանալու պահանջ ունի մեր վարպետը:

Նայում է ինձ.

- Ջավախքից ես, էս մեկն էլ Շիրակից է: Երգի, հեքիաթի և բանաստեղծության աշխարհից եք, իսկ ղարաբաղցիք ու մյուսները մեր երգն ու բանաստեղծությունը պահպանող մարտիկներն են, սասունցիք ու մշեցիք մեր ծուռ դավիթներն են, ֆիդայիները, նախիջևանցիները՝ մեր գողթան երգերն ու առասպելները հորինողները: Այսպես է հայոց աշխարհը, ամեն գավառը՝ մի աշխարհ, իր բնորոշ բառով ու բանով, արհեստներով ու արվեստներով…

Հետո լռում է: Խորհում է կզակը ցուպին հենած:

- Այ, կարո՞ղ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր