Դեպի վեր

«Հիմա պետք է Հունաստանում լինեի». Լյուսի Հայրապետյանը ծովը փոխարինել է Ջերմուկով

bravo.am06/30/2020, 7:30

«Հիմա պետք է Հունաստանում լինեի». Լյուսի Հայրապետյանը ծովը փոխարինել է Ջերմուկով

Համավարակի պատճառով փոխվել է Լյուսի Հայրապետյանի ոչ միայն աշխատանքային օրակարգն, այլ նաեւ ամիսներ առաջ ծրագրած ամառային արձակուրդը: Հունաստան ուղեւորվելու փոխարեն մոդել-հաղորդավարուհին իր հանգիստն անցկացնում է Ջերմուկում: BRAVO.am-ի հետ նա զրուցել է հանգստի նախընտրելի տարբերակների մասին՝ վերհիշելով առաջին այցն Իտալիա:«Պասիվ արձակուրդներն ինձ համար չեն. պասիվ հանգստի կմեկնեմ այն ժամանակ, երբ այլեւս չապրեմ: Եղել են դեպքեր, երբ ծրագրել եմ ոչինչ չանել, բայց մեկ օր անց գերակտիվ օրակարգի եմ անցել: Եթե հաջողվում է, ընկերներով ենք մեկնում. այդպես շատ ավելի աշխույժ է անցնում: Ամենատպավորիչ ուղեւորությունս տարիներ առաջ է եղել, երբ ես ու քույրս՝ Մարիամն, առաջին անգամ գնացինք Ինդոնեզիա՝ Բալի: Մեր ընկերների խորհրդով մի ափ էինք ընտրել, ուր հասնելուն պես փոշմանեցինք: Երեք օր անց մի շարք տուգանքներ վճարեցինք եւ տեղափոխվեցինք մեկ այլ լողափ, որտեղ սերֆինգի ճամբար կար: Որոշել ենք ամեն տարի գնալ այնտեղ եւ մեր սիրելի ջրային սպորտաձեւով զբաղվել»,-ասել է Լյուսին:

12


Եվրոպական առաջին երկիրը, որ բացահայտել է, Իտալիան է.«Սիրահարվել եմ Իտալիային, այնքան, որ հասցրել եմ արդեն 3-4 անգամ լինել: Շրջել եմ Հռոմում, Ֆլորենցիայում, Միլանում եւ այլ քաղաքներում: Ընկերներով էինք ու իսկապես հիանալի ժամանակ անցկացրինք: Հանգստի համար երկիր ընտրելիս ուշադրություն եմ դարձնում լեզվին. եթե իմ սիրելի լեզվաընտանիքն են պատկանում, ուրեմն հաստատ մշակույթը, խոհանոցն ու մարդկանց էլ կսիրեմ: Շատ եմ սիրում իտալերենը, իսպաներենն ու ֆրանսերենը: Ջրային հանգստի սիրահար եմ, կարեւորում եմ, որ տեղանքում օվկիանոս, կամ գոնե ծով լինի, պալմաներ, էկզոտիկ բնություն եւ արեւադարձային մրգեր՝ մանգո, անանաս, ավոկադո. եթե այս ամենն առկա է՝ ուրախությանս չափ չի լինում»:

12


Խոսել ենք խափանված ծրագրերի մասին.«Անկեղծ կլինեմ՝ այժմ պետք է Հունաստանում լինեի, ոչ թե՝ Ջերմուկում: Հունիսի 25-ին ընկերուհուս տարեդարձն էր, որոշել է...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր