«Արմենպրես»-ի հաղորդմամբ houstonchronicle.com-ը տեղեկացնում է, որ Օքսուզը դատարանի դահլիճից ազատ է արձակվել, դատարանը նրա համար սահմանել է երկու տարի փորձաշրջան: Նա նաև պետք է վճարի 20 հազար դոլար տուգանք:
Օքսուզը ԱՄՆ-ում մեղադրվում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար:
Մեղադրող կողմը համաձայն չի եղել դատարանի որոշման հետ, պնդել է, որ Օքսուզի խաբեությունը լուրջ վնաս է հասցրել ամերիկյան քաղաքական ինստիտուտներին և պահանջել է 1 տարի ազատազրկում:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից որոշում էր կայացվել Քևին (Քեմալ) Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով նրան հանձնել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին:
Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնարարվել էր իրականացնել Ք. Օքսուզի փոխանց...