Դեպի վեր

Գործագործ. «Եթե տղամարդիկ չլինեին, կանայք բարձրակրունկ ու նրբագեղ կոշիկներ երբեք չէին հագնի»

bravo.am01/21/2019, 11:06

Գործագործ. «Եթե տղամարդիկ չլինեին, կանայք բարձրակրունկ ու նրբագեղ կոշիկներ երբեք չէին հագնի»

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:Զրուցել ենք կանանց կոշիկի դիզայներ-մոդելավորող Հայկ Անանյանի հետ:



- Քանի՞ օրում է մոդելավորվում ու պատրաստվում մեկ զույգ կոշիկը:
- Մոդելավորման աշխատանքը տարբեր է: Լինում են դեպքեր, երբ մեկ օրում նկարում ես, էսքիզներ ես անում, գաղափարը մտքումդ լինում է, հեշտ արտացոլում ես թղթին: Բայց լինում են նաեւ իրավիճակներ, երբ մի կոշիկն ունենում է մի երկար պատմություն՝ մի քանի անգամ փոխում ես, հետո մոռանում ես դրա մասին, հետո մեկ էլ հանկարծ մի նոր գաղափար է ծնվում: Ընդհանուր առմամբ, գործընթացը բավական երկար է: Մոդելավորելուց հետո պատրաստման մի քանի փուլեր կան: Կոշիկը սկսում ու վերջանում է կաղապարից (колодка), որի պատճառով կոշիկը հարմար է կամ անհարմար, նրբագեղ է կամ կոպիտ: Կաղապարի վրա հավաքվում է կոշիկի վերին հատվածը: Ընտրվում է նյութը, ըստ գծագրի ձեւվում, կտրվում: Սա գործընթացի ընդհանուր նկարագիրն է՝ առանց մանրամասների մեջ խորանալու:

- Ինչո՞ւ են կոշիկները թանկ:
- Դժվար է ասել՝ թանկ են, թե ոչ: Ինչի՞ հետ համեմատած է կոշիկը թանկ: Այո, եթե համեմատենք հացի հետ, այն թանկ է, բայց ավտոմեքենայի հետ համեմատելիս այն ամենեւին էլ թանկ չէ: Ես չեմ կարծում, որ կոշիկները թանկ են:

10


- Ինչպե՞ս խնամել կոշիկները, որ դրանք երկար հագնես:
- Նախ պետք չէ ամեն օր հագնել նույն զույգը: Կոշիկը պետք է շնչի, հանգստանա: Կոշիկին պետք է հատուկ վերաբերմունք ցուցաբերես, ոչ թե մտածես, որ «չլելու» ես: Ընտրածդ կոշիկը ցույց է տալիս քո վերաբերմունքը հենց ինքդ քո նկատմամբ:

- Ո՞ւմ համար եք պատրաստել առաջին կոշիկը:
- Երբ սովորում էի Մոսկվայում, միջազգային մրցույթ էր հայտարարվել երիտասարդ մոդելավորողների համար: Պատրաստեցի բարձրակրունկ մի կոշիկ, որպեսզի ստանամ մրցույթին մասնակցելու իրավունք: Դա իմ մոդելավորած ու իմ ձեռքերով պատրաստած առաջին կոշիկն էր: Շատ լավ հիշում եմ, որ գնացել էի Վերնիսաժ ու «Yves Saint Laurent»-ի մի հին ու մաշված կոշիկ էի գնել, որի հիմքի վրա էլ պատրաստել էի այն: Հարեւանիս վարագույրը կտրել էի, հիշում եմ՝ մուգ կանաչ գույնի կտոր էր, ու դրանով մոդելավորել: Մինչ օրս պահում եմ այդ կոշիկը, այն որեւէ մեկը չի հագել: Հետագայում այդ մրցույթի շրջանակում պատրաստեցի արդեն մեծ հավաքածու, որն էլ հաղթեց:

Մանկուց սիրել եմ լավ կոշիկներ: Սիրել եմ հետեւել այն մարդկանց, ովքեր գեղեցիկ կոշիկներ են հագնում: Ուստի դեռ փոքր ժամանակից ինձ համար պարզ էր, որ ես կարող եմ զբաղվել կոշիկի դիզայնով: Ներքին համոզմունք ունեի, որ դառնալու եմ դիզայներ:

- Բարձրակրունկ կոշիկներն ավելի՞ դժվար է պատրաստել, քան՝ ցածրակրունկները:
- Այո, միանշանակ: Բարձրակրունկները թե՛ դժվար է պատրաստել, թե՛ մոդելավորել, որովհետեւ դրանք պետք է լինեն ոչ միայն գեղեցիկ, այլեւ` հարմարավետ: Կինը պետք է կարողանա դրանք հագնել, քայլել: Բարձրակրունկն ավելի բարդ ճարտարապետություն է, քան՝ ցածրակրունկը: Եվ առհասարակ, կոշիկը ճարտարապետություն է, բայց բարձրակրունկի դեպքում պետք է լինի հենման կետ, պետք է հնարավոր լինի քայլել այդ կոշիկներով առանց ճոճվելու, միաժամանակ պետք է պահել նրբագեղությունը:

- Կանայք բարձրակրունկներ են հագնում իրե՞նց համար, թե՞ տղամարդկանց:
- Եթե տղամարդիկ չլինեին, կանայք բարձրակրունկ ու նրբագեղ կոշիկներ երբեք չէին հագնի:

10


- Կ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր