Դեպի վեր

COVID-19. Կանխատեսվում է կարճ ժամանակում դեպքերի կտրուկ աճ, մասնագետները հորդորում են պատվաստվել

armenpress.am01/24/2022, 12:36

COVID-19. Կանխատեսվում է կարճ ժամանակում դեպքերի կտրուկ աճ, մասնագետները հորդորում են պատվաստվել

Հայաստանում կորոնավիրուսային հերթական ալիքն է բարձրանում, գերակշռողը լինելու է բարձր վարակելիությամբ օմիկրոն շտամը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում վարակաբան, «Առողջապահության ազգային ինստիտուտ»-ի ինֆեկցիոն հիվանդությունների և համաճարակաբանության ամբիոնի վարիչ Նարինա Սարգսյանցը նշեց, որ ինչպես շատ այլ երկրներում, Հայաստանում ևս սպասվում է, որ ավելի մեծ քանակությամբ մարդիկ են վարակվելու:

«Կլինի դեպքերի կտրուկ բարձրացում, և դա տեղի կունենա կարճ ժամանակում: Հաշվի առնելով, որ նոր դեպքերի աճով պայմանավորված հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների թիվը նույնպես ավելանալու է, հետևաբար դա մեծ բեռ կլինի առողջապահական համակարգի համար»,-ասաց Նարինե Սարգսյանցը:

Մասնագետի խոսքով, օմիկրոնի հետ կապված նշվում է հիմնականում մի քանի ախտանիշ՝ գերարտահայտված թուլություն, կոկորդում՝ ցավ, հարբուխ, գլխացավեր և այլն: Կան ախտանիշներ, որոնք կարող են երկար պահպանվել, մինչև երեք ամիս, մասնավորապես, թուլությունը, հազը:

Հայաստանում ներկայում տարածված են նաև գրիպի տեսակները, որոնց ախտանշաները նման են օմիկրոնի ախտանշաններին: ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը նշեց, որ կա մտավախություն դրանք շփոթելու տեսանկյունից: Չի բացառվում, որ շատերը մտածեն իրենց մոտ գրիպ է, սակայն իրականում կորոնավիրուսի օմիկրոն շտամը լինի:

«Անհրաժեշտ է դիմել բժշկին, թեստավորվել, լինել հսկողության տակ: Վերջին շաբաթներին մենք քիչ ունեինք կորոնավիրուսով հիվանդներ, սակայն հիմա արդեն իրավիճակն այլ է, նկատվում է հիվանդացության աճ: Օմիկրոնն ավելի մեծ վարակելիություն ունի, նաև երեխաներն են ավելի հաճախ վարակվում: Իհարկե, նշվում է, որ հիմնականում վերին շնչուղիներն են ախտահարվում, թոքաբորբերի թիվը քիչ է լինում, սակայն ոչինչ բացառել հնարավոր չէ»,-ասաց Սամվել Հայրումյանը: Նրա խոսքով, այն երկրները, որոնք ունեն պ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր