Դեպի վեր

Մխիթարյանը չգիտի՝ որտեղ կշարունակի կարիերան այս մրցաշրջանից հետո

armtimes.com03/26/2020, 8:00

Մխիթարյանը չգիտի՝ որտեղ կշարունակի կարիերան այս մրցաշրջանից հետո

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չգիտի՝ որտեղ է շարունակելու ֆուտբոլիստի կարիերան: Իտալական թիմում նա հանդես է գալիս վարձավճարով, ու խոսակցություններ կան, ըստ որոնց, «գայլերը» ցանկանում են «Արսենալից» գնել նրա ամբողջական տրանսֆերը: The Times-ին տված հարցազրույցում 31-ամյա խաղացողը նշել է, որ ապագայի վերաբերյալ առայժմ ոչինչ ասել չի կարող:

«Հիմա ես ոչինչ ասել չեմ կարող, քանի որ մրցաշրջանը դադարեցված է, չգիտեմ՝ երբ կսկսենք նորից խաղալ ու ինչ տեղի կունենա ամռանը: Ֆուտբոլը շատ արագ է փոխվում, մի օր այստեղ ես, մյուս օրը՝ այնտեղ, ու չես կարող ասել՝ ինչ կլինի քեզ հետ»,- ասել է նա:

Մխիթարյանը հերթական անգամ համեմատել է «Ռոման» «Արսենալի» եւ իր ներկայիս գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային Ունայի Էմերիի հետ, որն «Արսենալի» գլխավոր մարզիչն էր, երբ ինքը հանդես էր գալիս լոնդոնյան թիմում: Նա նշել է, որ իրեն ավելի շատ է դուր գալիս Ֆոնսեկայի փիլիսոփայությունը: Վերջինիս խաղաոճը իրեն ավելի հարմար է:

««Արսենալում» մարզիչն ինձանից այլ բաներ էր պահանջում, մարդիկ այլ բաներ էին ակնկալում: Էմերիի փիլիսոփայությունը տարերվում է Ֆոնսեկայի փիլիսոփայությունից, այստեղ ինձ ավելի լավ եմ զգում, քանի որ ավելի լավ ֆուտբոլ ենք խաղում, եւ կարծում եմ՝ այն համապատասխանում է ինձ: Նախընտրում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը, քանի որ մենք հարձակվողական ոճով ենք խաղում, փորձում ենք անընդհատ պահել գնդակը, եւ իհարկե, դա ինձ դուր է գալիս:

Իտալիայում, ինչպես մի շարք երկրներում, կորոնավիրուսի պատճառով ոչ միայն առաջնությունն է դադարեցված, այլեւ մարզումներ չեն ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր