Դեպի վեր

Ուժեղ հարված Փաշինյանի հեղինակությանը․ գաղտնի աշխատավարձերի սկանդալը

1in.am10/22/2019, 9:00

Ուժեղ հարված Փաշինյանի հեղինակությանը․ գաղտնի աշխատավարձերի սկանդալը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։

«Հետքի» փոխանցմամբ՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով։ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախարարի աշխատավարձի գործակիցը 12 է։ Նախարարի աշխատավարձը ստանալու համար այդ թիվը պետք է բազմապատկել բազային աշխատավարձով՝ 66 հազար 140 դրամով։ Հանրագումարը 793 հազար 680 դրամն է, որի մեջ ներառված են հարկերը։

Մինչդեռ, առանց օրենքում փոփոխություն կատարելու, վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարի աշխատավարձը կրկնապատկվել է և դարձել 1.5 միլիոն դրամ։

Որևէ մեկը չի վիճում, որ պաշտոնյաները Հայաստանում նորմալ աշխատավարձ պետք է ստանան՝ արդյունավետ կառավարում իրականացնելու և կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու համար, մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այդ քայլին գնացել գաղտնի՝ չեզոքացնելով այն ռացիոնալ մոտիվը, որի մասին խոսեցինք։

Փաշինյանն իրականում շատ վատ նախադեպ է ստեղծել կամ ավելի ստույգ՝ կառավարման իր ոճով նմանվել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանություններին, երբ «գաղտնի» հրամանների փոխարեն՝ պաշտոնյաներն աշխատավարձ էին ստանում ծրարներով։

Ամեն դեպքում՝ վարչապետի գաղտնի հանձնարարականն ապօրինի է ու հակասում է Հայաստանի օրենսդրությանը՝ անկախ նրանից, թե ինչ պատճառաբանություններ կբերի կառավարությունը։

Սակայն շատ ավելի էական է այն հանգամանքը, որ հեղափոխությունը չլուծեց, այսպես կոչված, իշխանական էլիտայի արտոնությունների համակարգի վերացման հարցը՝ սկսած կառավարական ամառանոցի պարիսպներից, վերջացրած՝ Սերժ Սարգսյանից ժառանգություն ստացված ավտորիտար օրենսդրությունով ու Փաշինյանի քննարկվող հանձնարարականով։ Ավելին՝ իշխանությունները գնացին կառավարության կառուցվածքի օպտիմալացման, 17 նախարարությունները դարձրեցին 12, բայց վերջնահաշվարկում՝ հաջորդ տարի պետական կառավարման մարմիններում կրճատ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր