Դեպի վեր

Պատժամիջոցները հակասություններ են առաջացնելու ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ․ քաղաքագետ

hraparak.am07/27/2017, 3:45

Պատժամիջոցները հակասություններ են առաջացնելու ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ․ քաղաքագետ

Երեկ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տվել Կրեմլի դեմ նոր պատժամիջոցներին, որոնք վերաբերում են տնտեսության առանցքային ճյուղերին՝ նավթագազայինից մինչեւ բանկային։ Նախագիծը ներառում է ՌԴ-ի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ։

Ըստ լրատվական կայքերի՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները սահմանվում են ի պատասխան Ղրիմի բռնակցման, Ուկրաինայի արեւելքում ՌԴ-ի դեմ գործողությունների եւ ԱՄՆ-ում 2016թ․ նախագահական ընտրություններին միջամտելու ռուս հաքերների ջանքերի։ Սակայն ՌԴ-ի դեմ ԱՄՆ Կոնգրեսի սահմանած նոր պատժամիջոցները մտահոգել են Եվրամիությանը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Բրյուսելը կարող է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե ՌԴ-ի դեմ այդ սահմանափակումները վտանգի տակ դնեն ԵՄ-ի էներգետիկ անվտանգությունը։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ զրույցում հիշեցինք, որ ՌԴ-ի նկատմամբ այդ պատժամիջոցները սկսեցին կիրառվել 2013թ․ Ուկրաինայում ստեղծված հեղափոխական իրավիճակից հետո։

«Սա շարունակական գործընթաց է, որը սկսվել է դեռեւս ուկրաինական ճգնաժամի հետեւանքով։ Այն ժամանակ ԱՄՆ-ն սկսեց կիրառել պատժամիջոցներ։ Հիմա այդ նախաձեռնությունը սկսել է ԱՄՆ-ի օրենսդիր մարմինը։ Ի տարբերություն նախորդ՝ Բարաք Օբամայի վարչակարգի, այժմ պատժամիջոցները նախաձեռնել է ոչ թե ԱՄՆ վարչակարգը, այլ օրենսդիր մարմինը։ Այսինքն՝ այն քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում, քվեարկվել է, մեծամասնությունը կողմ է քվեարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառմանը, որից հետո նախագիծն ուղարկվել է Սենատի հաստատմանը։ Իսկ դրանից հետո այն կուղարկվի ԱՄՆ նախագահին, որպեսզի նա վավերացնի»,- ասաց Սուրեն Սարգսյանը։

Ինչ վերաբերում է պատժամիջոցների ազդեցությանը, ապա, ըստ քաղաքագետի, դրանցից տուժել են ԵՄ անդամ երկրների մի շարք կազմակերպություններ, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտի կազմակերպություններ․ դրանք գազամուղներն են, նավթամուղները եւ այլն։

«Մենք գիտենք, որ Ադրբեջանը եւս ունի նավթի եւ գազի արտահանման հնարավորություն։ Իսկ սա նշանակում է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են հարվածել նաեւ Ադրբեջանի տնտեսությանը»,- ասաց քաղաքագետը։

Մեր զրուցակցի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ Կոնգրեսի սահմանած նոր պատժամիջոցները մտահոգել ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր