Դեպի վեր

Կոտայքում գարնանացանի աշխատանքներն ընթացքի մեջ են. այս տարի 200 հա-ով ավելի գարնանացան կիրականացվի

armtimes.com04/10/2020, 4:30

Կոտայքում գարնանացանի աշխատանքներն ընթացքի մեջ են. այս տարի 200 հա-ով ավելի գարնանացան կիրականացվի

Կոտայքում գարնանացանի աշխատանքներն ընթացքի մեջ են. այս տարի 200 հա-ով ավելի գարնանացան կիրականացվի

2020 թվականի գարնանը Կոտայքի մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից նախատեսվում է կատարել 8852 հա գարնանացան մշակաբույսերի ցանք (նախորդ տարվանից 200 հա-ով ավելի), այդ թվում՝ գարնանացան գարի՝ 3875 հա, գարնանացան ցորեն՝ 140 հա, այլ հացահատիկ /հաճար/՝ 2450 հա, հատիկաընդեղեն՝ 230 հա, վարսակ՝ 146 հա, տեխնիկական մշակաբույսեր՝ 63 հա, բազմամյա խոտերի ցանք՝ 402 հա, բանջարեղեն՝ 905 հա, կարտոֆիլ՝ 641 հա: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Այսօրվա դրությամբ կատարվել է ավելի քան 1600 հա գարնանացան գարու ցանք: Ցանքին զուգահեռ ընթանում են պտղատու այգիների էտի ու բուժման, ինչպես նաև աշնանացան հացահատիկի ցանքերի սնուցման աշխատանքներ:

Հարկ ենք համարում ավելացնել, որ 2019 թվականի աշնանը մարզում կատարվել էր 3910 հա աշնանացան ցորենի ցանք: Ցանքատարածությունները ձմեռացումը անցկացրել են հիմնականում ծլարձակման փուլը չավարտած՝ առավել ևս առանց թփակալման: Պարարտացման և բուժման աշխատանքները աշնանացանի ցանքերում խիստ անհրաժեշտություն է կայուն բերք ապահովելու համար:

Ընթացքի մեջ են գյուղատնտեսական կենդանիների արյան նմուշառման և կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումների իրականացման աշխատանքները /դաբաղ, բրուցելյուզ/:

Նշենք, որ մեր գյուղացիական տնտեսությունները հիմնականում ապահովված են սեփական արտադրության սերմացուներով, վերջիններիս կողմից այսօրվա դրությամբ ձեռք է բերվել շուրջ 350 տոննա ազոտական պարարտանյութ:

Հանրապետությունում առկա իրավիճակի պայմաններում ներկրման աշխատանքները դադարեցվել են. այն կվերսկսվի ապրիլի 14-ից /Վրաստանից/:

Ապրիլի 9-ի դրությամբ Կոտայքի մարզից շուրջ 545 շահառուներ դիմել են ՀՀ գյուղատնտեսության պետական աջակցության` գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին և անցել համապատասխան առցա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր