Դեպի վեր

Նախագահը Հրաչյա Ռոստոմյանին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել սպորտային տուրիզմի զարգացման հարցը

henaran.am08/17/2017, 3:40

Նախագահը Հրաչյա Ռոստոմյանին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել սպորտային տուրիզմի զարգացման հարցը

Հանրապետության նախագահի մոտ այսօր կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզաձևերում ՀՀ հավաքական թիմերի մարզիկների նվաճումները Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, այդ ձեռքբերումներն ամրապնդելու նպատակով ձեռնարկվելիք հետագա միջոցառումները, ինչպես նաև մասսայական սպորտի, մանկապատանեկան սպորտի և երիտասարդական պետական քաղաքականության ոլորտներում իրականացված աշխատանքների, հիշյալ ոլորտներում առկա խնդիրների և դրանց լուծման նպատակով ակնկալվող համակարգային փոփոխությունների ու նոր ծրագրերի ներդրման մասին:

Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրել է, որ նախարարության կողմից, ի թիվս ընթացիկ ծրագրերի, մշակվել և իրականացվում են ևս 7 նոր մարզական մասսայական ծրագրեր, որոնցում ընդգրկված են տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչներ և բոլոր տարիքային խմբերը՝ սկսած նախադպրոցական տարիքից մինչև տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, խնամքի ու պաշտպանության կարիք ունեցող երեխաներ:

Նախարարին հանձնարարվել է աշխատանքներ իրականացնել ավելացնելու մասնակիցների ներգրավվածությունը Հանրապետության նախագահի հովանու ներքո անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթին և մարզական մասսայական այլ միջոցառումներին:

Նախարար Ռոստոմյանը հավաստիացրել է, որ նոր ծրագրերի իրականացման շնորհիվ մինչև տարեվերջ հանրապետության մարզերից և մայրաքաղաքից մարզական մասսայական միջոցառումների մասնակիցների թիվը կգե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր