Դեպի վեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չկա ՀՅԴ հին ու նոր ղեկավարություն

yerkir.am12/10/2019, 5:36

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չկա ՀՅԴ հին ու նոր ղեկավարություն

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Վերջին օրերին իրար հաջորդող իրադարձությունների, Դաշնակցության շուրջ տեղի ունեցող զարգացուների, ինչպես նաեւ անցնող շաբաթավերջին Հայաստանում 20-ից ավելի երկրների Դաշնակցական երիտասարդական միությունների ներկայացուցիչների հավաքից հետո, այսօր «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը զրույց է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ:'

-Որն է Ձեր այս անգամվա այցի հիմնական նպատակը:

-Այցի հիմնական նպատակը կարելի է բաժանել երեք մասի: Առաջինը, ինչպես նշեցիք, ՀՅԴ Երիտասարդական ուսանողական միությունների խորհրդաժողովն է, որը տեղի ունեցավ եւ արդեն իսկ իրենց հաղորդագրությունը հրապարակվել է: Երկրորդը, Հայաստանում հանդիպումների նպատակն է, որ բնականաբար տեղի է ունենում պարբերաբար: Երրորդ՝ Արցախում Արտակարգ շրջանային ժողովին մասնակցությունն է, որովհետեւ ինչպես գիտեք, մեր կազմակերպությունը եւս պետք է ճշտի առաջիկա գարնանը տեղի ունեցող նախագահական ընտրությունների ռազմավարությունը:Այս երեք հիմնականպատճառներով է, որ գտնվում եմ հայրենիքում , եւ այո, իմ կյանքի մեծ մասը հիմա անցնում է հայրենիքում՝ Հայաստանում լինի, թե Արցախում:

-Ուզում եմ անդրադառնալ երիտասարդների համաժողովին, որովհետեւ հատկապես վերջին շրջանում Երիտասարդական միությունների շուրջ խմորումների, զարգացումների մեծ ակտիվություն է նկատվում: 22 երկրներից հավաքվել են. կան Արեւմտյան երկրներ, կա Մերձավոր Արեւելք՝ Պարսկաստան: Ինչպես է հնարավոր լինում բոլորին մեկտեղել եւ որն էխորհրդաժողովի հիմնական նպատակը , արդյունքները:

Իսկապես ուրախալի է մեզ համար տեսնել, տարբեր միջավայրերում գործող այդ Երիտասարդական եւ Ուսանողական միությունները որքան իրար նման են:Որքան հաջողել է ՀՅ Դաշնակցությունը այդ երիտասարադության մեջ կերտել հայի այն կերպարը, որ անկախ իր բնակության երկրի վայրից, հստակորեն դրսեւորում է մեկ ազգ , մեկ դատ ունեցող նվիրյալ եւ հանձնառու հայի նկարագիրը: Ուրախալի է, որ այդ բազմաթիվ երկրներից եկած երիտասարդները հիմնական հարցերի շուրջ, որեւէ տարակարծություն չունեցան: Ինչպես միշտ է պատահում Դաշնակցության ժողովներում՝ անհատական կարծիքներ, տարբեր մոտեցումներ են հնչում այդ ժողովների ընթացքում: Շատ բնական երեւույթ է, որովհետեւ մեր հավատը ներքին ժողովրդավարության սկզբունքին, ամուր է: Բայց երբ լինում են որոշումներ, եզրակացություններ դրանք դառնում են պարտադիր բոլորի համար: Դա է, որ թելադրում է կարգապահ շարք լինելու հասկացողությունը: Երիտասարդները հիմնականում խոսել են Հայաստանում եւ Արցախում երիտասարդների հետ տարվելիք աշխատանքների մասին, Ջավախքում մեր քույրերի եւ եղբայրների օժանդակության խնդրին, Սփյուռքում նոր կենսունակություն բերելու, նոր աշխատանքի ծիրեր ծավալելու գործին եւ բնականաբար նաեւ Ցեղասպանության հարցին, ինչպես նաեւ Թուրքիա-Ադրբեջան հակահայ պայքարի առնչությամբ կատարվելիք իրենց գործի մասին: Ողջունելի է, որ երեք օրվա ընթացքում ներկայացուցչական հանգամանքով, մոտ 55 երիտասարդներ հավաքվելով, կարողացան ճշտել առաջնահերթությունները եւ անել եզրակացություններ, որոնք եւ արտացոլել են իրենց հաղորդագրությունում:

– Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության վերջին մեկ ամսվա գործողությունների արդյունքում, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները շատ անդրադարձան Դաշնակցությանը: Միաժամանակ 2019 թվականը արդեն ավարտում ենք, եւ 2019 թվականի սկզբին, երբ Արցախում ՀՅԴ Ընդանուր ժողովն էր, Հայաստանի վարչապետը ողջունում էր, ջերմ խոսքեր էր ասում Դաշնակցությանը: Ժողովից հետո, նաեւ հանդիպել էր Բյուրոյի նոր կազմի հետ, հանդիպում էր եղել Միացյալ նահանգներում, նորից համագործակցության կոչեր, առաջարկներ եւ մեկ էլ, մի քանի օր առաջ արդեն, վարչապետի մեկ այլ հայտարարություն՝ Դաշնակցության զրո ազդեցության մասին: Ձեր գնահատականը:

-Նախ ասեմ, որ Երիտասարդական խորհրդաժողովում բոլորի կողմից հնչեցին զորակցական կոչեր եւ այդ ուղղությամբ արդեն հաղորդագրության մեջ արտացոլված է այն իրողությունը, որ բոլոր Երիտասարդական միությունները Հայաստանի Երիտասարդական միության կողքին են եւ նրա հետապնդած նպատակների՝ ազգային գաղափարախոսությանն առնչվող հայկակական նյութերը համալսարանական եւ դպրոցական դասընթացներից հանելու կամ ընտրովի նյութերի վերածելու խնդրին: Այս ուղղությամբ բացարձակապես չկա տարակարծություն, մոտեցումները եղել են դրական եւ Հայաստանի Երիտասարդական միության կազմակերպած աշխատանքների կապակցությամբ էլ՝ ջատագով:

Այստեղ է խնդիրը, որ ակնարկեցիք: Այսինքն մեզ համար եւս անակնկալ է, թե ինչու մեր եւ երիտասարդության արդար ցասումը, որ վերաբերվում է Հայոց լեզվին եւ Հայոց պատմության դասընթացներն ընտրովի դարձնելու խնդրին համալսարաններում, իսկ Հայոց Եկեղեցու պատմությունը առհասարակ դպրոցական ավագ դասարանից հանելու խնդրին, որը ոչ միայն երիտասարդության, այլեւ մեզ համար շատ մտահոգիչ է: Իրենք անշուշտ երիտասարդական հանդուգն ոճով փորձեցին դա արտահայտել, եւ նաեւ կոչ ուղղեցին նախարարին երկխոսության, բայց դժբախտաբար այս երկխոսությունը ստացավ բռնի ուժի բնույթ, որը դատապարտվեց նույնիսկ մարդկային իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների կողմից: Այս ամենի մեջ տարօրինակ է, վարչապետի զգուշավորությունը ՀՅ Դաշնակցությանը վերաբերող հարցերում: Ըստ երեւույթին, հիմա անցել է ուրիշ հանգրվանի եւ մեզ համար հստակ է, որ հակադաշնակցական արշավը, որ կազմակերպվում է, ծրագրված աշխատանք է թողնում է իր վատ ազդեցությունը մեր ժողովրդի միասնականության խնդրում:

Մենք նույնպես ուզում ենք պաշտոնապես հայտարարել, որ պատրաստ ենք այլազան ձեւերի համագործակցության եւ եթե վարչապետը ունի հատուկ օրակարգ քննելու մեզ հետ, իր կոչերը չեն մնա անարաձագանք: Բայց պետք է նշել, որ վերջին շրջանում հատուկ թիրախ է դարձել Դաշնակցությունը, որ մեզ համար զարմանալի է եւ անընդունելի: Եվ այդ ուղղությամբ իրապես եթե կարծում են թե այս հակադաշնակցական պայքարով, ներքին շերտավորումների պայքար պետք է ստեղծեն, հուսախաբ կլինեն, որովհետեւ այսպիսի պայքարները ճիշտ հակառակը՝ հայ Յեղափոխական Դաշնակցությանը առաջնորդում են էլ ավելի համախմբվածության, բռունցքվելու որպես կազմակերպություն: Մեկ անգամ եւս նշում եմ, Հայ Յեղափոխական Դաշնակցության մեջ չկան ներսի եւ դրսի դաշնակցականներ, չկա հին ու նոր ղեկավարություն եւ այն պահանջները, որ նոր ղեկավարությունը հինը քննադատի եւ արժանի գնահատականը տա, մեզ համար անընդունելի է եւ տարօրինակ: Դա ի՞նչ է նշանակում, մենք պետք է այդ իշխանության այլազան դերակատարների նախկին հայտարարություններին հատուկ արժեւորում տանք , որոնք այդ հայտարարությունները կատարել են նույնիսկ անկախության առաջին տարիներին: Ես կարծում եմ, որ այս հակադաշնակցական մոլուցքը իսկապես վնասակար է: Որովհետեւ մեր երկրում, մեր հայրենիքում, ներքին թշնամիներ որոնելու որեւէ մեկ փորձ, դատապարտված է ձախողության:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը թշնամի չունի Հայաստանում: ՀՅԴ թշմանիները հայ ժողովրդի թշնամիներն են, որոնք գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս եւ դրա համար մենք ակնկալում էինք, որ առողջ մթնոլորտը, այս նոր իշխանության օրոք պետք է տարածվի ողջ Հայաստանում, որպեսզի իսկապես արմատանա ժողովրդավարությունը, ամրանա բազմակարծությունը, որովհետեւ ժողովրդավարության հիմնական նախապայմաններից մեկը հենց այդ բազմակարծությունն է: Այսօր չենք տեսնում, որ դա տեղի է ունենում, ընդհակառակը, որոշումները պարտադրելու, միանձնյա ղեկավարության, առհասարակ ընդդիմությունը որպես թշնամի դիտելու այս մոտեցումները մեզ շատ են մտահոգում:
Մեկ անգամ եւս կոչ ենք ուղղում, բաժանարար գծեր ստեղծելու, ատելության մթնոլորտ սերմանելու այս փորձերից հեռու պետք է մնալ, որովհետեւ, ավելի քան երբեւէ, այսօր անհրաժեշտ է ազգային միասնականությունը, որի համար աշխատելու մենք պատրաստ ենք:

-Միասնականության հետ կապված Ձեր խոսքում ասացիք արցախյան օրակարգը կա եւ մեկնելու եք Արցախ: Հայտնի է, որ առաջիկա մի քանի օրերին՝ տեղի ունենալիք ժողովում որոշվելու է նախագահի թեկնածու առաջադրելու, եւ առհասարակ ընտրությունների շուրջ դիրքորոշումը: Դրա հե՞տ է կապված Ձեր այցը Արցախ:

-Այո, այսինքն հիմնականում այս այցը Արցախ պայմանավորված է այդ Արտակարգ շրջանային ժողովի գումարմամբ, որում պետք է ճշտվի ռազմավարությունը եւ աշխատանքային ծիրը Արցախում նախագահական եւ Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ: Այդ ուղղությամբ, գիտեք, որ Արցախի մեր մարմինները հանդիպումներ են ունեցել գրեթե բոլոր թեկնածուների հետ եւ այլեւս ժամանակն է, որոշ եզակացությունների հանգելու: Մենք խոստացել էինք, որ դեկտեմբերին այդ եզրակացությունը կկայացնենք, որպեսզի նաեւ մեր դիրքորոշումները հստականան: Մեկնելուս հիմնական պատճառը սա է: Որախ եմ նշելու, որ ինչպես քիչ առաջ ասացի, մենք որոշ գործակցության եւ համադրության աշխատանքներ տանում ենք այս պետության այլազան ոլորտների հետ , այսինքն նույնիսկ Հայաստանի պարագայում: Կան նախարարություններ, որոնց հետ աշխատում ենք: Մեկը՝ Արցախի հիմնահարցի կապակցությամբ աշխատանքներ համադրելու խնդիրն է: Նախկինում էլ դժվարություն չենք ունեցել համադրելու, հիմա էլ շարունակում ենք աշխատել ի շահ պետականության: Արցախի բարեկամների համաժողովը, որը շատ հաջողված էր, որովհետեւ ավելի քան 150 մասնակիցներ, ոչ հայազգի քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ եկան Արցախ՝ Ստեփանակերտ, քաջաբար մասնակցեցին, չնայած կային ցանկի վրա, եւ տվեցին իրենց տեսակետները: Այնտեղ մասնակցում էր նաեւ ՀՀ արտաքին գործ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր