Դեպի վեր

Համեղ ու հյութեղ, քաղցր ու թթու. ֆուդ-բլոգերները գնահատում են «Homeland»-ը

panorama.am05/20/2022, 11:24

Համեղ ու հյութեղ, քաղցր ու թթու. ֆուդ-բլոգերները գնահատում են «Homeland»-ը

Բանջարեղենային պահածոներ, կոմպոտներ, մարինադներ. սրանք այն մթերքներն են, որոնք մշտապես գտնվում են գրեթե բոլորի սեղաններին։ Ժամանակները փոխվել են և այսօր կանայք նախընտրում են գնել պատրաստի պահածոներ` նախ ժամանակ են խնայում, ժամերով գազօջախի մոտ չեն կանգնում, իսկ ամենակարևորն՝ անվտանգ են։

Բայց ինչպե՞ս ընտրել բարձրորակ և համեղ պահածոներ խանութներում առաջարկվող հսկայական տեսականուց, որ լինեն միայն բնական բաղադրիչներով՝ առանց քիմիական հավելումների և կոնսերվանտների:

Ֆուդ-բլոգերներն այս հարցում ևս օգնության են հասնում մարդկանց։

FS Projects-ը «Ծիրանի ծառ» ռեստորանային համալիրում կազմակերպել էր «Gurman day» միջոցառումը, որտեղ ներկայացվեց տարբեր ընկերությունների արտադրանքը, իսկ համտեսողներն ու հանրությանը հայտնի մարդիկ գնահատեցին դրանց համն ու որակը։

Ֆուդ-բոլգերներին մատուցվեց «Homeland» պահածոների գործարանի արտադրանքը։ Նախ ներկայացվեց ստեղծման պատմությունը, թե ինչպես են երեք տարվա ընթացքում հայկական արևահամ մրգերից, բանջարեղենից պատրաստված պահածոներն իրենց ուրույն տեղը զբաղեցրել տեղական շուկայում։ Այնուհետև նրանց մատուցվեց խավիար՝ քաղցր և կծու, աջիկաներ, իմամ բայալդի։

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը հատկապես գնահատեց այն փաստը, որ այդքան կարճ ժամանակահատվածում «Homeland»-ի արտադրանքն իր կայուն տեղն է գրավել շուկայում։

«Ուրախ եմ, որ արդեն երեք տարի մեր շուկայում կա նման ապրանքատեսակ։ Ես միայն կողմ եմ, որ խթանենք հայկական արտադրությունը։ Շատ համեղ էր, փորձեցի «Homeland»-ի խավիարը, ինձ դուր եկավ։ Այն կարելի է մատուցել թե՛ որպես խավարտ, թե՛ որպես նախուտեստ։ Բացի այդ, եթե չես հասցրել որևէ բան պատրաստել տանը, ապա կարող ես հանգիստ երեխայիդ տալ «Homlend»-ի արտադրանքը»,- նշեց դերասանուհին։

Համտեսի ընթացքում ֆուդ-բոլգերները հատկապես կարևորեցին ներկայացված տեսականու վառ գույները, ախորժալի տեսքը, համը, հոտը, հյութեղությունը և իհարկե փաթեթավորումը։

«Միսս Հայաստան 2001» տիտղոսը կրող գեղեցկուհի Իրինա Թովմասյանն առաջին անգամ էր փորձում «Հոմլենդ»-ի պահածոները։ Բայց մեկ անգամ փորձելուց հետո խոստովանեց՝ համեղ է, իսկ դա նշանակում է, որ այն անպայման կօգտագործի տանը տարատեսակ ուտելիքներ պատրաստելու համար։

Իրինան վստահ է, որ այդ պահածոները տան անդամներին ևս դուր կգան։ «Կարծում եմ, որ նաև շատ հարմար է տանը տարբեր կերակուրներ պատրաստելիս օգտագործել, քանի որ այնքան տարբեր ապրանքատեսականի կա, որ կարող ես ճաշերի մեջ օգտագործել և հետաքրքիր համադրություն ստանալ։

Իրականում, ես հպարտանում եմ մեր հայկական արտադրանքով, իսկապես այնքան լավ հայկական բրենդներ կան, որ կարող ես վստահ ներկայացնել դրսում»,- ասաց նա։


Ֆուդ-բլոգերներից մեկին հատկապես դուր եկավ կծու խավիարը. մտովի գնաց մանկություն, հիշեց ամառային տաք օրերը, տատիկի և մայրիկի խավիար պատրաստելը, որը կարծես մի մեծ արարողություն լիներ։

«Այդ կծու համn ինձ հիշեցրեց ամեն տարի մեր տանը խավիարի պատրաստման ժամանակ տեղի ունեցած հումորային դրվագները։ Ամեն անգամ հայրս ասում էր՝ «մի քիչ կծու կանեք», իսկ մայրս անմիջապես արձագանքում էր՝ «երեխաները կծու չեն ուտում»։ Մի պահ աչքիս առաջ եկան այդ պահերը, կարծես զգացի խորոված բադրիջանի, բիբարի հոտը։ Իսկապես «Homland»-ի պահածոները հրաշալի են, կարծում եմ՝ ցանկացած քիմքի այն հաճելի կլինի», - նշեց ֆուդ-բոլգերը։

Խոհարար Գուրգեն Սարգսյանը համեղ, համադամ ուտելիքներ պատրաստելուց օգտագործում է նաև պահածոյացված սնունդ։ Ամեն անգամ փնտրում է նոր համ, որ իր ուտեստներն ավելի յուրահատուկ լինեն։ Խոհարարը նշեց, որ իրեն հատկապես դուր են գալիս «Homeland»-ի պահածոները, դրանք առանձնանում են իրենց բնական համով, իսկ կարևորը՝ պատրաստված են թարմ բանջարեղենից։

Առավել հաճախ օգտագործում է ընկերության մարինադացված պահածոները, իսկ հաճախորդները նախապատվությունը տալիս են խավիարներին։ Նա ֆուդ-բլոգերներին առաջակեց փորձել մի քանի արտադրատեսակ՝ առանց որևէ հավելումների, որպեսզի զգային դրանց իրական համը։

Գուրգեն Սարգսյանը նշեց, որ եթե համեմատեն այլ պահածոների հետ, ապա այն միանշանակ տարբերվում է իր համային բարձր հատկանիշներով և որակով. «Այդ պատճառով ես նախընտրում եմ «Homeland»-ի արտադրանքը։ Տնային տնտեսուհիներին, խոհարարներին ևս խորհուրդ կտամ տարբեր ուտեստների ժամանակ օգտագործել հենց այս ընկերության արտադրանքը։ Հաստատ չեն փոշմանի»։

«Homland» պահածոների գործարանը բացվել է 2017 թվականին, իսկ արդեն 2019-ին բազմատեսակ պահածոներով մտել է տեղական շուկա, իսկ կարճ ժամանակ անց արտահանվել է Ռուսաստան, ԱՄՆ, եվրոպական մի շարք երկրներ՝ Բելգիա, Ֆրանսիա, Անգլիա, Ամստերդամ: Ընկերությունն առաջարկում էպահածոների ավելի քան 100 անուն տեսականի, այդ թվում՝ մարինադներ, կոմպոտներ, մուրաբա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր