Դեպի վեր

ԱՄՆ բիոլոգիական լաբորատորիաները՝ Հայաստանում. Պենտագոնը զարգացնում է մահացու վտանգավոր վիրուսների հետազոտության մասշտաբները

panorama.am04/12/2021, 2:30

ԱՄՆ բիոլոգիական լաբորատորիաները՝ Հայաստանում. Պենտագոնը զարգացնում է մահացու վտանգավոր վիրուսների հետազոտության մասշտաբները

«ԱՄՆ նախագահի պաշտոնում դեմոկրատ Ջո Բայդենի ընտրվելուց հետո այդ երկրում ձեռնամուխ են եղել հետսովետական երկրներում ռազմա-կենսաբանական գործունեության ընդարձակմանը: Չնայած համավարակի տարածման պայմաններում ամերիկյան բիոլաբորատորիաների հետ կապված տեղի բնակչության դժգոհության աճին, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի և Հայաստանի կառավարությունները երկարաձգում են Համատեղ բիոլոգիական գործունեության ծրագրի (Cooperative Biological Engagement Program, CBEP) շրջանակներում ԱՄՆ պաշտպանության նախարարության ռիսկերի նվազեցման գործակալության (Defense Threat Reduction Agency, DTRA) հետ կնքված համաձայնագիրը: Նկատենք՝ 2019 թվականին ծրագիրն անվանափոխվել էր կոչվելով՝ Բիոլոգիական ռիսկերի նվազեցման ծրագիր (Biological Threat Reduction Program, BTRP)»,-այս մասին գրում է Infoport-ը։

«Միաժամանակ, հարկ է նկատել, որ դեռևս անպատասխան են մնում ԱՄՆ սահմաններից դուրս Պենտագոնի (ԱՄՆ պաշտպանության նախարարություն) կողմից հիմնված այդ լաբորատորիաների գործունեության օրինականության ու թափանցիկության մասին հարցերը:

Հայաստանում ամերիկյան բիոլոգիական (նաև՝ կենսաբանական) նախագծերի հետ առնչություն ունեցող մեր աղբյուրները խմբագրությանն են տրամադրել փաստաթղթեր, որոնք մանրամասներ են բացահայտում Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմա-կենսաբանական գործունեության մասին: Ուսումնասիրելով նշված փաստաթղթերը, մենք մտահոգիչ եզրահանգման ենք եկել առ այն, որ ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչները մեր երկրի կենսաբանական հետազոտությունների ոլորտում ունեն անսահմանափակ հասանելիություն և առավելագույնս հետաքրքրված են հատկապես վտանգավոր հարուցիչների (պաթոգեների) հետ աշխատանքի հարցում, որոնք Պենտագոնը երկար ժամանակ ուսումնասիրել և փորձարկել է որպես կենսաբանական զենք:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են 12 բիոլաբորատորիաներ, որոնք կառուցվել, նորոգվել ու արդիականացվել են ամերիկյան կողմի՝ մասնավորապես ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ֆինանսական միջոցների հաշվին:

Կառույցների ստեղծման ու վերազինման վրա ամերիկյան կողմը հատկացրել է 50 մլն ԱՄՆ դոլար գումար: Դժվար է հավատալ, որ աշխարհի ամենաշատ պատերազմող երկրի պաշտպանության նախարարությունը պետական բյուջեից այդչափ գումար կարող է առանձնացնել՝ բացառապես Հայաստանի քաղաքացիների մասին հոգ տանելու համար, Հայաստանի, որը նույնիսկ սահմանակից չէ: Հայաստանյան քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարծում են, որ նման համագործակցությունը որոշ իմաստով կոռուպցիոն գործարքի է նման՝ մահացու վիրուսների շտամներին և տեղի բնակչության գենոտիպերի նմուշներին հասանելիություն ստանալու նպատակով: Դրանք շատ անհրաժեշտ են Պենտագոնին՝ Ռուսաստանի սահմանների մոտ երկակի օգտագործման հետազոտության համար:

2020-ի գարնանը «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հրապարակայնորեն պահանջել է դադարեցնել Պենտագոնի վտանգավոր կենսաբանական փորձարկումները Հայաստանի տարածքում:

Ցավոք, «ամերիկյան բիոլաբորատորիաները վերացնելու» մասին նրա կոչը կառավարության կողմից անտեսված մնացին: Ավելին, մեր աղբյուրների տրամադրած նոր փաստաթղթերի համաձայն, Հայաստանի իշխանությունները ԱՄՆ-ին կանաչ լույս են տվել ծրագիրն իրականացնել մինչև առնվազն 2025 թվականը:

2020-2025 թթ. ժամանակահատվածի համար կենսաբանական գործունեության ծրագիրը գործընկերների հետ քննարկելու նպատակով 2019 թվականի հուլիսին Հայաստան էր ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարարության ռիսկերի նվազեցման գործակալության (Defense Threat Reduction Agency, DTRA) պատվիրակությունը: Հանդիպումներ են կազմակերպվել և կայացել ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարության, կենսաանվտանգության աշխատանքային խմբի, ինչպես նաև Գյուղատնտեսական ինստիտուտի ռեկտորի հետ:



Լուսանկար. ՀՀ կառավարությանն ուղված DTRA-ի նամակը:

Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը մտադիր է 2025 թվականից հետո ևս շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ հատկապես վտանգավոր հարուցիչների (պաթոգեների) ուսումնասիրության գործում: Հիշեցնենք, որ նախորդ տարի մայիսին Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղարը լրագրողներին ու հանրությանը հերթական անգամ վստահեցրել էր, որ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության կողմից ֆինանսավորվող և Հայաստանի տարածքում գործող բիոլաբորատորիաները վերահսկվում են բացառապես Հայաստանի պատկան մարմինների կողմից: Սակայն, մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը միանգամայն հակառակ պատկերն են ցույց տալիս՝ վկայելով, որ լաբորատորիաների գործունեությունը մասշտաբային վերահսկողության է ենթարկվում ամերիկյան վերահսկողների կողմից:

Այսպես, օրինակ՝ 2020-2025 թվականներին Հայաստանում իրականացվող ԱՄՆ կենսաբանական գործունեության ծրագրում, որը ըստ էության Հայաստանի և ԱՄՆ պաշտպանության նախարարության ռիսկերի նվազեցման գործակալության միջև կնքված պայմանագիր է, մատնանշվում է, որ եթե հայկական կողմը հրաժարվի կատարել որևէ պահանջ, ապա ամերիկյան կողմն անհապաղ դադարեցնում է ֆիանսավորումը:

Կնքված համաձայնագրից

Բացի այդ, տարբեր ժամանակներում ԱՄՆ պաշտպանության նախարարության ռիսկերի նվազեցման գործակալության կողմից Հայաստանում հատկապես վտանգավոր վիրուսների հետազոտության համար իրականացվող կենսաբանական ծրագրերում ներգրավվել են մասնագետներ ամերիկյան ռազմա-բժշկական այնպիսի կազմակերպութ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր