Դեպի վեր

«Այլընտրանքային նախագծեր խումբ». Պոպուլիզմը մերժելու ճիշտ ժամանակը

panorama.am4 օր առաջ

«Այլընտրանքային նախագծեր խումբ». Պոպուլիզմը մերժելու ճիշտ ժամանակը

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ն իր տարածած հոդվածում գրում է.

«Վերջին օրերին և երեկ լսելով Փաշինյանին, ակամայից ցանկություն է առաջանում նրան աջակցել։ Վարչապետը ստիպված է դիմակայել զանգվածային պոպուլիզմի ալիքին. զրոյացնել, սառեցնել, ներել, չգանձել, չվճարել և այլն։ Սա են պահանջում չորս կողմից, և սա զանգվածների կողմից հաճելի լսվող և հնչեցնողի համար որևէ անձնական պատասխանատվություն չպահանջող կոչերի ցանկ է։
Պետության շահի և ողջամտության տեսանկյունից վարչապետի դիրքավորումն ավելի լուրջ է։ Խոսքը ոչ թե կոնկրետ ծրագրերի, կոնկրետ քայլերի վերլուծության, դրանց էֆեկտիվության մասին է. սրանք մասնագիտական քննարկման թեմաներ են։ Խոսքն այս բարդ իրավիճակում պոպուլիզմի անթույլատրելիության մասին է։ Մեղմացնող քայլերը՝ հարկային արձակուրդ, աջակցության ծրագրեր, բնակչության և բիզնեսի կոնկրետ շերտերին ուղղված հասցեական օժանդակություն. այս ամենը շատ կարևոր է և պետք է, բայց պահանջում է սառը հաշվարկ, սթափ մոտեցում, և ոչ՝ պոպուլիստական ելույթներ։

Հայկական հեղափոխության դերափոխությունն ապշեցնող է. այն ինչ անում էր Փաշինյանը ոչ վաղ անցյալում, հիմա անում են իր դեմ։ Նա հիմա ստանձնել է ավելի խոհեմի, ավելի պետական մտածողության կրողի դերը։ Հետևաբար՝ ելույթը լսելիս, մի քանի րոպե շարունակ, գիտակից և պատասխանատու մարդու համակրանքը նրա կողմն է։

Հետո անցնում են այդ րոպեները, և վարչապետ Փաշինյանը դարձյալ վերադառնում է իրեն կոմֆորտ մտածողության գոտի՝ բռնել, խլել, ազգայնացնել, անցումային արդարադատություն և այլն։
Վարչապետ Փաշինյանի խոսքի առաջին և հաջորդող րոպեների միջև կան անհամատեղելի տարբերություններ։ Եթե սկզբում նա դիրքավորվում է որպես հավասարակշիռ մտածողությամբ գործիչ, ապա հաջորդ րոպեներին դառնում է իրեն կշտամբող պոպուլիստներից ավելի պոպուլիստ։
Հնարավոր չէ խնդիր դնել՝ գալիք տնտեսական աղետից քիչ թե շատ նորմալ դուրս գալ և, միաժամանակ, մեկուկես տարի առաջվա պատկերացումները նույն համառությամբ առաջ տանել՝ խլել, բռնել և այլն։

Այն, որ աղետը աշխարհում ու մեզ մոտ լինելու է ծանր, այլևս կասկած չի հարուցում։ Շատ ծանր, կարող է վերածվել ողբերգության։ Աշխարհը փոխվելու է։ Հիմա, աղետին գոնե մասնակիորեն խոչընդոտելու համար, պետք է փոխվի նաև այն մարդկանց մտածողությունը, նրանց պատկերացումները, ովքեր այս պահին իշխանության ղեկին են, լծակների են տիրապետում։ Մոռանալ է պետք բռնելու, խլելու, ՀՔԾ-ների և դատախազության հոգեբանությունը։ Ընդհանրապես մոռանալ է պետք պոպուլիզմը, դրա ժամանակն ամբողջ աշխարհում անցնում է։
Հիմա լրիվ ուրիշ մտածողություն է պետք. աշխատեցնել երկիրը։ Այդ թվում՝ այդ եղած կամ չեղած «թալանի» միջոցները ներգրավելու ճանապարհով։ «Զրոյացնել, սառեցնել, ներել, չգանձել, չվճարել...» ցանկը տրամաբանական պոպուլիստական շարունակությունն է «հեսա փողերը հետ կբերեն ու կբաժանեն ժողովրդին» վարկած...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD497503.5
EUR546557
RUR6.326.6
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր