Դեպի վեր

Ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ քվե ստացել է Սասուն Միքայելյանը

azatutyun.am12/10/2018, 3:24

Ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ քվե ստացել է Սասուն Միքայելյանը

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների, 1287 տարածքային թեկնածուններից ամենաշատ քվե ստացել է «Իմ քայլից» Սասուն Միքայելյանը՝ 31 հազար 739, ամենաքիչը՝ ՕԵԿ-ից Աննա Մելիքբեկյանը՝ 6 ձայն։

Ռեյտինգային ցուցակներով ամենաշատ ձայներ ստացել են Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները։

Սասուն Միքայլեյանին հաջորդում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը 25 հազար 550 քվեով, ապա Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը՝ 24 հազար 172, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ 22 հազար 604 ձայն, Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ 21 հազար 812 ձայն, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը՝ 17 հազար 155 ձայն, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ 16 հազար 508 ձայն:

Եթե զուգահեռներ անցկացնենք 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ, ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ թվով ձայներ հավաքել էին այն ժամանակ իշխող Հանրապետական կուսակցության ներկյացուցիչները․ Արայիկ Գրիգորյանը հավաքել է ավելի քան 45 հազար ձայն, Կարեն Կարապետյանը՝ ավելի քան 44 հազար ձայն, Սամվել Ալեքսանյանը՝ ավելի քան 42 հազար ձայն:

Այս թեկնածուներից որևէ մեկը 2018-ին ՀՀԿ ցուցակով չէր առաջադրվել, իսկ ՀՀԿ-ից ամենաշատ ձայն հեղափոխությունից հետո անցկացված արտահերթ ընտրություններին հավաքել է կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ 4 հազար 87 ձայն, ապա ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը՝ 2 հազար 660 ձայն, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ 2 հազար 583 ձայն, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ 2 հազար 396 ձայն, Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը՝ 1 հազար 961 ձայն, Էդուարդ Շարմազանովը՝ 1 հազար 663 ձայն։

Նկատելիորեն քիչ ձայն հավաքել են ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանը՝ 165 ձայն, ցուցակում նրան հետևող Դավիթ Շահնազարյանը ստացել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր