Դեպի վեր

20 վարչական վարույթ՝ գերիշխող դիրքի չարաշահումների համար

b24.am05/25/2020, 9:18

20 վարչական վարույթ՝ գերիշխող դիրքի չարաշահումների համար

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)՝ գերիշխող դիրքի չարաշահման առումով հարուցված վարչական վարույթները 2019-ին էականորեն ավելի են եղել 2018-ի և 2017-ին հարուցված վարույթների համեմատ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում:

«Հակամրցակցային համաձայնությունների մասով 2017-2018 թթ. չեն եղել վարույթներ: 2019-ին եղել է երկու վարչական վարույթ: Ընդ որում, հակամրցակցային համաձայնությունները համարվում են մրցակցային ոլորտում ամենածանր խախտումները: Եվ այս խախտման մասին նույնիսկ արգելք կա ՀՀ սահմանադրությունում: Գերիշխող դիրքի չարաշահման առումով 2017 թվականին ունեցել ենք 5 վարույթ, 2018-ին՝ 3, 2019-ին՝ 20 վարույթ: Համակենտրոնացումների հայտարարագրում՝ համապատասխանաբար 43, 25 և 30 վարույթ: Չհայտարարգրված համակենտրոնացումներ՝ 23, 7 և 8»,-ասաց Գևորգյանը:

Անբարեխիղճ մրցակցության առումով, որը ամենատարածված իրավախախտումն է մրցակցության ոլորտում, 2017-ին եղել է 55, 2018-ին՝ 35, 2019-ին՝ 57 վարույթ:

ՏՄՊՊՀ-ն պետական մարմինների հակամրցակցային գործողությունների վերաբերյալ 2017 և 2018 թթ. ունեցել է 0 վարույթ, 2019-ին՝ 6 վարույթ: «Սա, կարծում եմ, շատ կարևոր հաղորդագրություն է ուղղված հասարակությանը, որ ինքնավար մարմինը սկսել է պրոցեսներ գեներացնել հենց պետական մարմինների կողմից ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD393399
EUR414426
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր