Դեպի վեր

«Յոգան շատ ավելին է, քան պարզապես ֆիզիկական վարժանքը». Հայաստանում Հնդկաստանի դեսպանն ու յոգայի մասնագետը՝ Յոգայի միջազգային օրվա մասին

style.news.am06/13/2018, 2:06

«Յոգան շատ ավելին է, քան պարզապես ֆիզիկական վարժանքը». Հայաստանում Հնդկաստանի դեսպանն ու յոգայի մասնագետը՝ Յոգայի միջազգային օրվա մասին

Հունիսի 21-ին, ժամը 18:00-ին Երեւանի Թումանյանի այգում տեղի կունենա Յոգայի միջազգային օրվան նվիրված միջոցառում: Այսօր՝ հունիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը եւ յոգայի ուսուցիչ Արտի Կիրան խոսեցին Հնդկաստանի դեսպանատան կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառման եւ յոգայի հոգեւոր ու ֆիզիկական կարեւորության մասին.

«2014 թ-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առաջարկեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային տարվա մեջ մեկ օր նվիրել յոգային, եւ այդպես հունիսի 21-ը հռչակվեց յոգայի միջազգային օր: Հայաստանում եւս տոնելու ենք Յոգայի միջազգային օրը: Երեւանում այն տեղի կունենա Թումանյանի այգում: Յոգայի միջոցառումներ կլինեն նաեւ Վանաձորում եւ Ջերմուկուն»,-նշեց դեսպանը:

«Ես ինքս յոգայով սկսել եմ զբաղվել 2015 թ-ից: Ինչ վերաբերում է Հայաստանում յոգայի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը՝ կարծում եմ՝ դա պայմանավորված է նրանով, որ մենք այսօր ունենք Հնդկաստանից եկած յոգայի մասնագետ»,-հավելեց նա:

Յոգայի մասնագետ Արտի Կիրանն էլ իր հերթին նշեց.

«Շատերը կարծում են, որ յոգան առողջությանը միտված վարժություններ են, սակայն իմ կարծիքով յոգան շատ ավելին է, քան պարզապես ֆիզիկական վարժանքը. այն կյանքի ձեւ է, կյանքի ուղի, յոգան նաեւ որոշակի օրենք է, որը կիրառում ենք մեր կյանքն ավելի երջանիկ ու աշխույժ դարձնելու համար: Յոգան հրաշալի հնարավորություններով մի մեծ զամբյուղ է, ցանկացած տարիքի մարդիկ կարող են զբաղվել յոգայով: Իհարկե, յոգան նախ եւ առաջ հոգեւոր գիտություն է, սակայն եթե որոնեք, կտեսնեք, որ բժշկական շատ հետազոտություններ խորհուրդ են տալիս յոգան: Այդ հետազոտությունները շատ խրախուսող արդյունք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր