Դեպի վեր

«Արմմոնո» փառատոնին Արմեն Քուշքյանը ներկայացրեց «Համլետի երազները» բեմադրությունը

armenpress.am05/19/2022, 10:00

«Արմմոնո» փառատոնին Արմեն Քուշքյանը ներկայացրեց «Համլետի երազները» բեմադրությունը

«Արմմոնո» 20-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում Հայաստանի թատերական գործիչների միությունում դերասան Արմեն Քուշքյանը ներկայացրել է Նինա Մազուրի պիեսի հիման վրա բեմադրված «Համլետի երազները» մոնոներկայացումը, որի ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է:

«Արմենպրես»-ը հաղորդմամբ, դերասանը խոստովանում է՝ մոնոներկայացումը ինքն իրեն ստուգելու, դերասանական հնարավորությունները բացահայտելու, փորձն ամփոփելու հնարավորություն է տալիս: Նրան հետաքրքիր է եղել՝ կարո՞ղ է բարձրացնել ծանրաձողը, թե՞ ոչ:

«Համլետ» բեմադրելու առաջարկը Նինա Մազուրինն է եղել: Ընտրել են հենց այդ գործը, քանի որ այն հետաքրքիր շեշտադրումներ ունի: «Շեքսպիրի Համլետի հարցը հետևյալն էր. «Լինե՞լ, թե՞ չլինել», իսկ Մազուրը այլ տեսանկյունից է մոտենում խնդրին՝ լինե՞լ բոլորի նման, թե՞ չլինել բոլորի պես. ինչպե՞ս կվարվեր Համլետն այդ դեպքում»,- ասում է դերասանը:

Քուշքյանը երբեք չի երազել մարմնավորել Համլետի կերպարը, և Մազուրի պիեսը ներկայացնելիս անդրադառնում է սովորական մարդու, երիտասարդի, որը վերոնշյալ խնդրի առաջ է կանգնել: «Ես չեմ խաղում որպես Շեքսպիրի Համլետ՝ չնայած կրքերը շեքսպիրյան են»,-ընդգծում է Արմեն Քուշքյանը:

Խոսելով Վահե Շահվերդյանի հետ համագործակցության մասին՝ դերասանը հիշեցնում է՝ վերջինս իր վարպետն է, որի արվեստանոցն է ավարտել: «Շահվերդյանի հետ աշխատելը գերագույն հաճույք է: Այս համագործակցության մեջ ինձ դուր եկավ այն, որ Շահվերդյանն ինձ հնարավորություն տվեց ինչ-որ բաներ ինքնուրույն անել: Միասին աշխատեցինք առաջին տեսարանի վրա, և նա գնաց Վանաձոր: Երբ մի քանի օրից վերադարձավ, խնդրեցի նայել վերափոխված տարբերակը: Ինչ-որ բաներ խմբագրեցինք, շտկեցինք, որոշ բաներ էլ պահպանեցինք: Ինձ լավ եմ զգում, որ նա ինձ վստահում է»,- անկեղծանում է դերասանը:

Ներկայացման գործողությունները ծավալվում են գերեզմանափոսում, որտեղ հայտնվել է Համլետը: Հերոսն ասես երկխոսում է մահացածների հետ, բանավիճում, տալիս հարցեր, որոնց պատասխանները չի ստանում: «Մի անգամ Վահե Շահվերդյանին ասացի՝ Համլետը հիշեցնում է Լևոն Շանթի «Հին աստվածներ» ստեղծագործության Ճերմակավորին, որ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր