Tesla Motors ընկերությունն ավարտել է աշխարհում ամենախոշոր Tesla Powerpack լիթիում-իոնային մարտկոցի տեղադրումը Հարավային Ավստրալիա նահանգում: Շուտով իրականացվելու են եզրափակիչ փորձարկումները, հայտնում է news.com.au-ն:
Պորտալի տվյալներով՝ մարտկոցի սնուցումը կմիացվի մի քանի օրից եզրափակիչ փորձարկումների համար համոզվելու համար, որ մարտկոցը համապատասխանում է Հարավային Ավստրալիայի կառավարության և երկրի էներգետիկ շուկաները վերահսկող ընկերության պահանջներին: Սպասվում է, որ մարտկոցը կսկսի նահանգն էլեկտրաէներգիայով ապահովել դեկտեմբերի 1-ից:
«Շնորհավորում են Tesla-ի թիմին և Հարավային Ավստրալիայի իշխանություններին, որոնք ջանասիրաբար աշխատել են ռեկոր...