Դեպի վեր

Լիբանանի և Հայաստանի 39-ամյա քաղաքացի, բիզնեսմենի կյանքին վտանգ է սպառնում. բանկերի տնօրենները սպանության սպառնալիքներ են հնչեցնում. նա ակնկալում է Հայաստանի իշխանությունների օժանդակությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com01/11/2019, 12:06

Լիբանանի և Հայաստանի 39-ամյա քաղաքացի, բիզնեսմենի կյանքին վտանգ է սպառնում. բանկերի տնօրենները սպանության սպառնալիքներ են հնչեցնում. նա ակնկալում է Հայաստանի իշխանությունների օժանդակությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Դրո Հաջի Մանուկյանն ասում էր. «Լիբանանում ունեմ բիզնեսներ, ընկերություն, որն զբաղվում է արծաթյա զարդերի, հագուստի և հուշանվերների մեծածախ առևտրով։ Ունեմ «Պասկանուշ» խանութների ցանց, որը խանութներ ունի Լիբանանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Լաս Վեգաս քաղաքում։ Այդ խանութներում իրականացվում է արծաթյա զարդերի, հագուստի և հուշանվերների մանրածախ առևտուր։ Իսկ ընկերություններից մեկն էլ կատարում է ոսկյա և ադամանդյա զարդերի արտադրություն»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դրո Հաջի Մանուկյանի ընկերությունների գործունությունը տեսնելով՝ բանկերից մեկի տնօրենը կապ է հաստատում նրա հետ և առաջարկում, որպեսզի նա իրենց բանկում հաշիվ բացի և այլ բանկերից իր ընկերությունների հաշիվները տեղափոխի այդ բանկ։ ու եթե անշարժ գույք գրավ դնի, ինքը Դրո Հաջի Մանուկյանին ցածր տոկոսադրույքով 6-7 մլն ԱՄՆ դոլարի վարկ կտրամադրի, ինչը հնարավորություն կտա «Պասկանուշ» խանութների ցանցին օնլայն խանութ բացել։

Դրո Հաջի Մանուկյանը ծրագիր է ներկայացրել, որտեղ ներառվել է նաև Հայաստանում մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Բանկի հետ պայմանավորվածության համաձայն՝ Դրո Հաջի Մանուկյանը իր ծանոթներից տարաժամկետ վճարելու պայմանով ձեռք է բերում անշարժ գույք՝ մոտ 18 բնակարան, դրանից հետո բանկի տարբեր ճյուղերի 3 տնօրենները խաբում են Դրո Հաջի Մանուկյանին՝ տալով 600 հազար ԱՄՆ դոլարի վարկ, գրավ տալով միայն 3 բնակարան։ Իսկ մնացած մասի տրամադրումը տարբեր պատճառաբանություններով ձգձգում են։

Դրո Հաջի Մանուկյանը տարաժամկետ վճարումով գնված բնակարանների տերերի վճարումները կատարելու համար հարկադրված շրջանառությունից հանում է իր ոսկեղենը և վաճառված ոսկեղենի գումարն ուղղում է պարտքերի մարմանը՝ հույսով, որ վարկը կտրամադրվի։ 10 ամիս հետո բանկի տնօրենները նրան հրավիրում են իրենց մոտ, որտեղ էլ ներկա են լինում բանկի 2 հին հաճախորդներ, ու ասում են, թե վարկի մնացած գումարը չեն տրամադրելու, իսկ եթե նա ցանկանում է, այդ անձանցից կարող է մի քանի անգամ ավելի բարձր տոկոսով գումար վերցնել։

Դրո Հաջի Մանուկյանը, տեսնելով, որ ինքը խաբված է, դիմում է այլ բանկերի, որպեսզի գրավի դիմաց վարկավորեն, ովքեր համաձայնություն տվեցին, սակայն այդ նույն 3 տնօրենների միջամտությամբ այդ բանկերն էլ հրաժարվեցին տրամադրել նախօրոք պայմանավորված վարկը։ Այլ ելք չունենալով՝ Դրո Հաջի Մանուկյանը դիմում է Լիբանանի իրավապահներին և նրանց դեմ դատական գործ է բացվում։ Նա նաև իրեն հասցված վնասները փոխհատուցելու պահանջով առանձին հայց է ներկայացնում։ Այդ պայմաններում նրանք Դրո Հաջի Մանուկյանից խաբեությամբ վերցված չեկերն են օգտագործում՝ այն դեպքում, երբ դատարանն արգելել է դա անել, ինչի համար ոստիկանությունը ձերբակալում է Դրո Հաջի Մանուկյանին, սակայն հետագայում պարզում են, ո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր