Դեպի վեր

Հայաստանում հաշվառված է ՄԻԱՎ-ով ապրող 3300 մարդ

armenpress.am08/18/2017, 10:15

Հայաստանում հաշվառված է ՄԻԱՎ-ով ապրող 3300 մարդ

Առողջապահության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող նախագիծը: Այս կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանի հետ՝ պարզելու, թե ինչով է պայմանավորված նախագծի մշակման անհրաժեշտությունը և ինչ խնդիրների առջև են կանգնում ՄԻԱՎ ունեցող անձինք:

-Առողջապահության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ապրող անձանց իրավունքների պաշտպանությանը: Ինչո՞վ է պայմանավորված սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը:

- «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածը ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային սկզբունքներին համապատասխանեցնելու, ինչպես նաև հոդվածում առկա տարընթերցվող ձևակերպումները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է սահմանափակել ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվությունը միայն այն դեպքում, երբ անձը տեղեկացված է իր ՄԻԱՎ հիվանդության մասին, գործում է կանխամտածված և դիտավորությամբ, ու փաստացի փոխանցում է ՄԻԱՎ-ը:

-Ներկայումս ինչպե՞ս են պաշտպանվում ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքները և ի՞...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր