Դեպի վեր

ԱԺ-ն սկսում է Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների գործընթաց

azatutyun.am09/11/2019, 3:06

ԱԺ-ն սկսում է Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների գործընթաց

Գործընթացի արդյունքում այդ երկու փաստաթղթերում նախատեսվում են առանցքային խմբագրումներ։

«Մենք պրոցեսը վաղ ենք սկսել, որպեսզի թեմա առ թեմա կարողանանք անդրադառնալ», - ասում է աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Նրա փոխանցմամբ, Ընտրական օրեսգրքի ամենաքննադատված կետերից մեկի՝ ռեյտինգային ընտրակարգի վերանայումը կլինի առաջիկա քննարկումների առանցքում, քանի որ արդեն այս պահին հստակ է, որ այդ ընտրակարգը «Իմ քայլի» համար ընդունելի չէ:

Ընտրական օրեսգրքի քննարկման կամ վերանայման ենթակա տասնյակ կետերից է պատգամավորի թեկնածուն առաջադրվող պահանջների հարցը․ - «Ներառյալ, օրինակ, երկքաղաքացիների նկատմամբ արգելանքը, որը այն պահից, ինչ մաս է կազմել մեր օրենսդրության, միշտ եղել է ոչ այնքան դեբատների առարկա, որքան Վենետիկի հանձնաժողովի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բոլոր զեկույցներում միշտ անդրադարձել են, որ սա խնդրահարույց է: Պետք է դեռ քննարկենք»:

Այնուամենայնիվ պատգամավորները նախ կաշխատեն «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոփուխությունների նախագծի վրա՝ փորձելով այն իրականություն դարձնել մինչև հունվարի 1-ը։

Նախագիծը մշակելիս մեծ ուշադրություն են դարձնելու կուսակցությաննների ֆինանսական աղբյուրների թափանցիկության, հաշվետվողականության և ներքին ժողովրդավարության հարցերին։

«Եթե ըստ առաջնահերթության ներկայացնեմ, դա կուսակցությունների ֆինանսավորման կարգն է: Թե՛ մուտքերի, ֆինանսական աղբյուրների, թե՛ ծախսերի մասով կարգավորումների թերիությունը, անգամ սինխրոնիզացիայի պակասը օրենսդրական դաշտում և դրա կիրարկման առումով: Բացի դրանից, խնդրահարույց են կարգավորումները, որոնք առնչվում են կուսակցությունների ներքին ժողովրդավարության բաղադրիչին», - ներկայացրեց պատգամավորը:

«Լուսավոր Հայաստանից» օրենքի փոփոխության աշխատանքներին մասնակցող պատգամավոր Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ ամեն ինչ անելու են ընդհանուր հայտարարի գալու և խորհրդարանական բոլոր ուժերի համար ընդունելի տարբերակներ գտնելու համար․ - «Կուսակցությունների մասին օրենքը բոլոր կուսակցությունների համար է, և ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.5477.5
EUR523527
RUR7.397.5
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր