Դեպի վեր

Երևանում ավարտվեց WCIT-2019-ը

armenpress.am10/9/2019, 2:00

Երևանում ավարտվեց WCIT-2019-ը

Երևանում ավարտվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT-2019)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաժողովի ավարտն ազդարարվեց հոկտեմբերի 9-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։

Համաժողովի փակման իր ելույթում Տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզան շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին։ «Մինչև փակման արարողությունը սկսելը, ցանկանում եմ ասել, որ դուք հրաշալի էիք։ Մենք վերադառնալու ենք տուն այս ամենի ավարտից հետո, սակայն այս օրերին տեղի ունեցածը պահելու ենք մեր սրտում հավետ»,- ասաց Պոիզան։

«WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, Հայաստանի տեխնոլոգիական համայնքին և միջոցառմանն աջակցող կամավորներին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին ու լսարանին։ «Ես կարծում եմ, որ միջոցառումը շլացուցիչ էր, և մենք արեցինք ավելին»,- ասաց Ավինյանը։

WCIT-2019-ի բացման համերգային արարողությունը կայացավ հոկտեմբերի 6-ին, Երևանի Հանրապետության Հրապարակում։ Դասական երաժշտության համերգով Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ ունեցավ 15 երկրների երաժիշտներից բաղկացած WCIT նվագախումբը։

Համաժողովի պաշտոնական արարողությունը մեկնարկեց հոկտեմբերի 7-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, որի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաժողովին մասնակցեցին System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը և Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր