Դեպի վեր

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բացեցին երկաթուղին

azatutyun.am02/16/2019, 5:12

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բացեցին երկաթուղին

Անցած գիշեր, ժամը 3-ին մոտ միայն Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բացեցին երկաթուղին՝ 17 ժամ փակ պահելուց հետո։

Երեկ Լոռու մարզպետի հետ Ալավերդիում հանդիպելուց հետո, երեկոյան նրանց մի փոքր խումբ մեկնեց Երևան՝ հանդիպելու նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Խմբի Ալավերդի վերադառնալուց հետո միայն ցուցարարները հեռացան երկաթգծից։

Ակտիվիստ Արմեն Կիրակոսյանը «Ազատությանն» ասաց․ - «Կար արդեն առաջարկությունը ռեալ, որը էս պահին գտնվում է բանկում, կառավարությունում, քննարկվում է, թե ինչ ձևով են թույլ տալիս հետագա գործունեությունը»:

Ուրբաթ առավոտյան մարզպետ Անդրեյ Ղուկասյանը բողոքի ակցիայի մասնակիցներին փոխանցեց կառավարության անդամների և գործարանը գրավի տակ առած ՎՏԲ բանկի ներկայացուցիչների ասելիքը, ըստ որի՝ ՎՏԲ-ն Ալավերդու գործարանն ու արդեն բանկին անցած Թեղուտի հանքավայրը միաժամանակ շահագործելու պատրաստ ընկերություն է փնտրում։ Հայտարարությունից պարզ էր, որ դա չի կարող լինել «Վալլեքս» ընկերությունը, որը խոշոր պարտքի պատճառով զրկվել է Թեղուտի հանքավայրից, և ցանկացած պահի ՎՏԲ բանկը կարող է վերցնել նաև Ալավերդու գրավադրված պղնձաձուլարանը։

ՎՏԲ-ում քննարկվող այս առաջարկից դժգոհ մնացին ալավերդցիները և հայտարարեցին, որ գիշերելու են երկաթգծի վրա։ Ուշ երեկոյան արդեն փոխվարչապետն ալավերդցիներին փոխանցել է, որ ՎՏԲ-ն քննարկում է չորս ամիս գործունեությունը դադարեցրած գործարանը վերագործարկելու իրավունքը «Վալլեքս» ընկերությանը փոխանցելու՝ վերջինի առաջարկը։

«Առաջարկություն ՎՏԲ-ին, որ էս պահին կառավարությունն էլ է դիտարկում որպես էս պահին միակ գործարկողը ռեալ, որ կարա լինի, դա «Վալլեքս»-ն է, որ կարա էս պահին գործարկի մեր պղնձաձուլարանը: Առաջարկություններով դիմել է բանկին: Բանկը հիմա քննարկում է էդ առաջարկությունը՝ թույլ տա՞ «Վալլեքս»-ին հետագա գործունեությունը, թե՞՝ չէ: Ու մեզ կառավարությունից վստահեցնում են, որ դա օրերի խնդիր է, մենք էլ էստեղից ենք բանկի հետ անընդհատ, ամենօրյա կապի մեջ, որ շուտ էդ պատասխանը ստանանք: Ու շատ մեծ հույսերով եմ, որ պատասխանը կլինի դրական՝ հետագա ներդրումային մեծ ծրագիր է «Վալլեք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր