Դեպի վեր

Երբ Փաշինյանն այլևս չի հավատում հեղափոխությանը․ օդում հրաժարականի պահանջ է հնչում

1in.am09/11/2019, 5:36

Երբ Փաշինյանն այլևս չի հավատում հեղափոխությանը․ օդում հրաժարականի պահանջ է հնչում

Այսօր բնապահպանները բողոքի երթ են անցկացրել Երևանում՝ Ամուլսարի պաշտպանության օրակարգով։ Ամուլսարի շուրջ ճգնաժամը խորացավ օրերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում խնդրել է Ջերմուկ քաղաքի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները: Վարչապետը նշել էր, որ եթե հիմա նույնիսկ դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացվեն, այնտեղ շինարարական աշխատանքները չեն մեկնարկի մինչև 2020 թվականի ապրիլ:

Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության ֆեյսբուքյան էջում էր հայտարարություն տեղադրվել այսօրվա երթի մասին: ՀԲՃ-ն վերահաստատել էր Ամուլսարի պաշտպանության հանձնառությունը և հայտնել էր, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք բոլոր ջանքերը:

Ահա այս համատեքստում այսօր պետության առաջին դեմքերը հանդես են եկել հայտարարություններով, որոնք առնվազն տարակուսելի են ու անգամ կասկածի տակ են դնում հեղափոխության օրակարգը։

«Եթե այսօր ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը նույն կերպ ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոց»,- այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ինչո՞ւ է վարչապետը Ամուլսարի հարցում «պատասխանատվություն ստանձնում նախկին հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար», առանց դրա օրինականությունը քննարկելու:

Ավելորդ է ասել, որ Փաշինյանի հայտարարությունը, մեղմ ասած, կոռեկտ չէ ու արդարացիորեն արժանանալու է քաղաքացիական հասարակության սեգմենտների ու ԶԼՄ-ների քննադատությանը։ Հեղափոխության առաջնորդը նույնիսկ այլաբանորեն չպետք է խոսի մամուլի փակման հնարավորության մասին։ Բացի դրանից՝ հանքարդյունաբերությունն ամենևին էլ ժողովրդավարական պետության կարևոր հատկանիշ չէ, մանավանդ որ Ամուլսարը ու մյուս հանքերը նախկին համակարգի կոռուպցիոն դրսևորման հետևանք են։ Սա փաստ է, որի մասին ընդդիմադիր ու հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է բազմաթիվ անգամներ։ Միայն այս հանգամանքն անկարելի է դարձնում Ամուլսարի ու ազատ մամուլի համեմատությունը, հակառակ պարագայում՝ հասարակությունն աստիճանաբար տարբերություններ չի տեսնելու նախկին ու ներկա իշխանությունների, նախահեղափոխական ու հետհեղափոխական իրավիճակների միջև։

«Չեք կարծո՞ւմ, որ այդպիսով դեմ եք գնում հեղափոխությամբ այդ նույն հանցավոր ռեժիմի սպասարկող տնտեսական կառուցակարգերը վերացնելու Ձեր իսկ տված խոստումը»,- հարցրել է Բաբաջանյանը՝ լսելով Փաշինյանի դիրքորոշումն Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Ի պատասխան Արման Բաբաջանյանի հարցի, վարչապետն ասել է. «Ինչո՞ւ եք, օրինակ, Դուք կիսում նախորդ հանցավոր ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնելով նրա ընդունած ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր