Դեպի վեր

Եվրամիությունը սահմանել է այն երկրների ցանկը, որոնց համար կբացվեն սահմանները հուլիսի 1-ից

armtimes.com06/30/2020, 6:12

Եվրամիությունը սահմանել է այն երկրների ցանկը, որոնց համար կբացվեն սահմանները հուլիսի 1-ից

Հուլիսի 1-ից Եվրամիությունը սկսելու է արտաքին սահմանները բացելու գործընթացը: Այսօր հրապարակվել է այն երկրների վերջնական ցանկը, որոնց բնակիչներին թույլատրվում է հատել ԵՄ երկրների սահմանները: Այդ ցանկում ներառվել է 14 երկիր: Հայաստանը, մի շարք այլ երկրների հետ միասին, ԵՄ-ի ցանկում չկա: Չկան նաեւ ԱՄՆ-ն ու Ռուսաստանի Դաշնությունը:

Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի կողմից հրապարակված հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ Չինաստանը կարող է դառնալ Եվրամիության տարածք մուտք գործելու առումով թույլատրելի երկրներից 15-րդը, եթե իր կողմից պատրաստակամություն հայտնի բացել իր արտաքին սահմանները Եմ անդամ երկրների քաղաքացիների համար:

«ԵՄ խորհուրդը այսօր հաստատեց առաջարկությունները՝ միության տարածք ոչ պարտադիր սկզբունքով ուղեւորությունների սահմանափակումները փուլային կերպով դադարեցնելու վերաբերյալ: Տեղաշարժի սահմանափակումները պետք է հանվեն փաստաթղթում նշված պետությունների համար, այդ ցուցակը կթարմացվի երկու շաբաթը մեկ անգամ: Հուլիսի 1-ից միության անդամ երկրները պետք է սկսեն հեռացնել արտաքին սահմանների տեղաշարժի սահմանափակումները հետեւյալ երկրներից ժամանող բնակիչների համար. Ալժիր, Ավստրալիա, Կանադա, Վրաստան, Ճապոնիա, Չեռնոգորիա, Մարոկկո, Նոր Զելանդիա, Ռուանդա, Սերբիա, Հարավային Կորեա, Թայլանդ, Թունիս եւ Ուրուգվայ: Չինաստանի դեպքում գործում է փոխադարձության սկզբունքը»,-ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:

Այս ցուցակը, սակայն, չի պարտադրում Եվրամիության բոլոր անդամներին սկսել բացել իրենց սահմանները՝ բոլոր հիշատակված երկրների համար միաժամանակ եւ միանգամից: Եվրամիության անդամներից ցանկացած երկիր իրավունք ունի հետաձգել իր սահմանների բացումը ցանկում հիշատակված երկրներից ցանկացածի համար կամ բացել, այնուհետ կրկին փակել սահմանները, եթե նման կերպ թելադրի հետագա իրավիճակը: Յուրաքանչյուր երկիր կարող է նաեւ ընտրել սահմանների փուլային բացման տարբերակը՝ օրինակ, առանձին ոլորտների քաղաքացիների համար: Միակ բանը, որ իրավունք չունեն անել ԵՄ անդամ երկրները՝ միանձնյա որոշմամբ սահմանները բացելն է այն քաղաքացիների համար, որոնք ներկայացված չեն վարակի տարածման տեսանկյունից անվտանգ համարվող երկրների վերը նշված ցուցակում:

Փաստաթղթում էլ հստակեցվում է, որ այն իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ չէ, սակայն բոլոր ԵՄ անդամ երկրները պատասխանատու են փաստաթղթով սահմանվածի իրականացման համար: Եվրամիության անդամները նաեւ իրավունք չունեն ցանկից դուրս որեւէ երկրի համար բացառություններ անել՝ մինչեւ որ պայմանավորվածություն ձեռք չբերվի ԵՄ մյուս գործընկերների հետ:

ԵՄ խորհուրդը պարզաբանել է, թ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD481487
EUR549560
RUR6.796.99
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր