Դեպի վեր

«Վերնատուն» անունը վարկաբեկող նախաձեռնությանը ժողովուրդը մերժեց ծննդյան պահից. այն չունի իշխանության համար պայքարելու հեռանկար

1in.am11/19/2019, 8:54

«Վերնատուն» անունը վարկաբեկող նախաձեռնությանը ժողովուրդը մերժեց ծննդյան պահից. այն չունի իշխանության համար պայքարելու հեռանկար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

Պարոն Ավետիսյան, օրերս տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի ղեկավարած «Վերնատուն» հասարակականքաղաքական կազմակերպության առաջին համաժողովը։ Ի՞նչ կարծիք ունենք այս նախաձեռնության մասին, որն ակնհայտորեն տեղավորվում է այս իշխանություններին ընդդիմադիր հարթակում։

– Հայաստանում շատ երևույթներ աղավաղված են: Այդ թվում՝ ընդդիմությունը: Առնվազն պետք է տարբերել ռևանշիստներին և կառուցողական ընդդիմադիրներին: Մինչդեռ, նույնիսկ գործող իշխանությունը չի ցանկանում հրաժարվել սև-սպիտակ խաղից, քանի որ ուզում է դառնալ մի իշխանություն, որն այլընտրանք չունի:

Անշուշտ, պարզունակ, հեռանկար չունեցող և շատ վտանգավոր մոտեցում է: Կարող է զարմանալի թվալ, բայց ռազմավարականությունից զուրկ որևէ իշխանությունն այլ կերպ չի կարող վարվել: Երբ լուրջ բան չունես առաջարկելու, բայց ուզում ես մնալ իշխանության, ստիպված ես լինելու մարդկանց վախեցնել անցյալի վերադարձով:

Նման իրավիճակը պետք է համախմբվելու և իրական ընդդիմադիր բևեռ ձևավորելու խթան դառնա ազգային-ժողովրդավարական ուժերի համար:

«Վերնատուն» անունը կրող և այդ անունը վարկաբեկող նախաձեռնությանը ժողովուրդը մերժեց ծննդյան պահից: Այն չունի իր դեմքով իշխանության համար պայքարելու հեռանկար: Վերջին առիթներով, Ժիրայր Սեֆիլյանի արտահայտած տեսակետների ամփոփմամբ, նրա առաքելությունը կարելի է ներկայացնել հետևյալ ձևակերպմամբ՝ գործող իշխանության նկատմամբ վստահության խարխլման ու այլ միջոցներով հող նախապատրաստել ռևանշի համար և արդարացնել ռևանշի նպատակով նախատեսված հանցագործությունները:

Նախկին համակարգի աջակիցների հնարավորություններն առհասարակ ինչպե՞ս եք գնահատում, հնարավո՞ր է, որ այս իշխանություններից դժգոհությունը ռևանշի հնարավորություն ստեղծի:

– Հայաստանում համակարգ չի փոխվել, ուստի կարող ենք խոսել ռեժիմի՝ որպես կառավարման մեթոդների և միջոցների ամբողջության, մասնակի փոփոխության մասին: Նույն համակարգը, սպառելով բռնության էական բաղադրիչով ձևավորվող և գործող ռեժիմի ռեսուրսը, փորձում է ինքն իրեն փրկել նույն ռեժիմի ոչ բռնի, թավշյա բաղադրիչների գերակայացմամբ: Պետք է ասել, որ համակարգային փոփոխություններից այսուհետ ևս հրաժարվելու պարագայում նախկին ռեժիմն առնվազն մասամբ վերականգնվելու է՝ անկախ անձերից և նրանց անձնական հատկանիշներից: Այդպիսի միտումներ կան, և դրանք օբյեկտիվ են:

Այո, «Վերնատուն» անունը կրող նախաձեռնության և նախկին ռեժիմների այլ հանրաճանաչ ներկայացուցիչներն ու նրանց կողքին կանգնողներն իրենց դեմքով չեն կարող իշխանության հավակնել:

Բայց համակարգային փոփոխությունների չգնացող իշխանությունների նկատմամբ դժգոհությունն անշեղորեն աճելու է և, զուգահեռաբար, աճելու են նաև ռևանշի համար նպաստավոր պայմաններն ու նախադրյալները:

Եվ եթե ռևանշիստներին հաջողվի ստեղծել նախկինների հետ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD099999999
EUR099999999
RUR099999999
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր