Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր քրոջ ամուսնուն աշխատանքի է տեղավորել Արտաշատի Ջրօգտագործողների ընկերությունում՝ որպես Վեդու ՋՕԸ-ի պետ: Ինքը՝ 32 ամյա Սահակ Առաքելյանը, ով մինչ այդ երբևէ աշխատանք չի ունեցել, հերքում է իր նշանակման գործում մարզպետի «ամագ» ունենալու հանգամանքը:
168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մարզպետի հետ այդ թեմայի շուրջ զրույց չի ծավալել, պարզապես տեսել է՝ թափուր հաստիք կա, զուտ պետությանն օգտակար լինելու անհագ մղումով դիմել է «Արտաշատի» ՋՕԸ, որպեսզի գա ու ժողովրդին ծառայի: Կառավարման փորձի պակասից չկոմպլեքսավորվող նորահայտ պաշտոնյան վստահեցնում է՝ փողի խնդիր չունի, ասում է ՝ «Մոսկվայում թողել եմ քարի 2 սեփական արտադրամաս ու ավտոտեխսպասարկման բիզնեսս, եկել եմ, որպեսզի ծառայեմ ժողովրդիս»:
Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ պետությանն ու ժողովրդին ծառայելու սուրբ գործը չսկսել ավելի բարձր իրավասություն ունեցող օղակներից, մանավանդ, որ աներորդի Գարիկ Սարգսյանի ղեկավարած մարզպետարանում իր նշանակումից հետո աշխատակազմի ղեկավարի հաստիքը թափուր է մնացել, Սահակ Առաքելյանն այսպես պատասխանեց.
«Որովհետև փորձի ու գիտելիքների պակասի հարց կա, ի վերջո, պետական համակարգ...