Դեպի վեր

Մխիթարյանի հետքերով. Ադամյանի հերթական փայլատակումը Բունդեսլիգայում

1in.am01/27/2020, 11:12

Մխիթարյանի հետքերով. Ադամյանի հերթական փայլատակումը Բունդեսլիգայում

Չնայած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ չի հրապարակել 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները, այնուամենայնիվ քչերն են կասկածում, որ առաջին հորիզոնականում կլինի գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը։

Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմն» արտագնա խաղում մրցեց Բրեմենի «Վերդերի» հետ և առավելության հասավ 0:3 հաշվով: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմից Սարգիս Ադամյանը մեկնարկային կազմում չէր, սակայն խաղադաշտ մտավ 60-րդ րոպեին և խփեց իր թիմի երրորդ գնդակը՝ նպաստելով «Հոֆենհայմի» հաղթանակին: Սա Ադամյանի 5-րդ գոլն էր Բունդեսլիգայում: Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմը» մեկ հորիզոնականով բարելավեց դիրքը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում և 30 միավորով 7-րդն է:

Քվեարկության արդյունքների ամփոփմանն ընդառաջ՝ Ադամյանը կրկին ապացուցեց, որ այս պահին հայաստանցի լավագույն ֆուտբոլիստն է։ Գերմանական լրատվամիջոցները չեն դադարում Ադամյանին համարել Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր հայտնություններից մեկը։ Մասնավորապես, հայ ֆուտբոլիստին գերմանացի մասնագետները համարում են մարտիկ, որը հաղթահարում է բոլոր արգելքները։ Ընդգրկված չլինելով իր թիմի մեկնարկային կազմում՝ Ադամյանը ցույց տվեց, որ իր թիմի կարևոր մասնիկներից է և պատրաստ է իր հետևից տանել խաղընկերներին։

Ինչևէ, անցյալ տարվա հայկական ֆուտբոլի գլխավոր իրադարձություններից մեկը Ադամյանի՝ Բունդեսլիգայում հայտնվելն ու տպավորիչ ելույթներն էին: «Յան Ռեգենսբուրգից» տեղափոխվելով «Հոֆենհայմ»՝ Ադամյանը դարձավ այս թիմի առաջատարներից մեկը՝ գրավելով Գերմանիայի ուժեղագույն ակումբների՝ «Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Վերջին տարիներին Ադամյանի որակական աճն ուղղակի անհավանական է։ Մինչև «Հոֆենհայմ» տեղափոխվելը Ադամյանը ելույթ էր ունենում երկրորդ Բունդեսլիգայի «Յան Ռեգենսբուրգում», որի կազմում անցկացնելով 32 հանդիպում՝ դարձել է 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Համաշխարհային ֆուտբոլի տրանսֆերային շուկան ուսումնասիրող պարբերականները Ադամյանի տրանսֆերն այս պահին գնահատում են 4 միլիոն եվրո։ Համեմատության կարգով նշենք միայն, որ անցյալ տարվա հունվարին Ադամյանի տրանսֆերը գնահատվում էր ընդամենը 1.5 միլիոն եվրո։ Մեկ տարվա ընթացքում հայ հարձակվողի արժեքն ավելացել է 2.5 միլիոն եվրոյով, ինչը կարելի է բավական բարձր ցուցանիշ համարել։ Եթե մի փոքր էլ հետ գնանք, ապա 2016 թվականին Ադամյանի տրանսֆերային արժեքը կազմում էր ընդամենը հարյուր հազար եվրո։ Հենրիխ Մխիթարյանից հետո Ադամյանը երկրորդ հայաստանցի ֆուտբոլիստն է, որը Բունդեսլիգայում խաղալուց զատ՝ աչքի է ընկնում նաև արդյունավետությամբ:

Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվելով Դորտմունդի «Բորուսիա»՝ Մխիթարյանը դարձել էր այս թիմի առաջատարներից մեկը, այնուհետև ևս մեկ քայլ կատարելով՝ հայտնվել արդեն Անգլիայի Պրեմի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր