Դեպի վեր

Եթե Արցախը Հայաստան է, ուրեմն Պուտինը Հայաստանում չէ

1in.am08/12/2019, 5:42

Եթե Արցախը Հայաստան է, ուրեմն Պուտինը Հայաստանում չէ

«Արցախը Հայաստան է, և վերջ»,- օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում մի քանի անգամ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես և կարելի էր սպասել այդ հայտարարությունն ընդունվեց մեծ ոգևորությամբ ու հիացմունքով: Սակայն մի բան է հանրահավաքային ոգևորությունը, բոլորովին այլ բան՝ արտաքին քաղաքականությունը: Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը նշանակում է կամ պետք է նշանակի Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության հայեցակարգային, սկզբունքային փոփոխություն: Այդ ելույթին հաջորդած մեկ շաբաթվա ընթացքում, սակայն, իշխանության որևէ ներկայացուցչի կողմից որևէ հոդաբաշխ բացատրություն չտրվեց՝ ինչ նպատակ էր հետապնդում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, ինչ ռազմավարական քայլեր պետք է հետևեն դրան, եթե հետևելու են ընդհանրապես: Մինչդեռ կրկնում ենք՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը բանաձև է, որն արմատապես պետք է փոխի Հայաստանի արտաքին քաղաքականությունը:

Ընդհանրապես, տասնամյակներ շարունակ Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգային սխալներից մեկն այն է եղել ու կա, որ ղարաբաղյան հարցը համարվել է այդ քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը, որից բխեցվել են արտաքին քաղաքականության մյուս ուղղությունները: Դա մեծապես խոչընդոտել է աշխարհի հետ հարաբերվելու Հայաստանի հնարավորությունների իրացմանը, աշխարհի հետ մեր կոմունիկացիան ամբողջությամբ կառուցվել է ղարաբաղյան հարցի պրիզմայով՝ շատ երկրների ու կենտրոնների հետ մեր հարաբերությունները հասցնելով փակուղային վիճակի: Իրականում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեզ համար ունենալով համազգային, կենսական նշանակություն, այդ ամենով հանդերձ պետք է լինի արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը միայն, սակայն ոչ երբեք գլխավորը, որովհետև գլխավորը լինելով՝ այն Հայաստանին զրկում է մանևրելու, աշխարհի հետ ժամանակի պահանջին համապատասխան հարաբերություններ կառուցելու հնարավորությունից: Արցախի խնդրի՝ արտաքին քաղաքականության գլխավոր հարցը լինելու իրողությունը հանգեցրել է նրան, որ մեր արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ ածանցվում է ղարաբաղյան հարցից, ամբողջությամբ սպասարկում է ղարաբաղյան հարցը:

Եվ այս առումով՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» բանաձևը պետք է և կարող է դառնա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխության աղբյուր ու շարժիչ ուժ: Հայաստանը պետք է կարողանա վարել այնպիսի ճկուն արտաքին քաղաքականություն, աշխարհի երկրների ու միջազգային քաղաքականության կենտրոնների հետ հաստատել այնպիսի հարաբերություններ, որի արդյունքում Հայաստանի, հիմա՝ նաև Ղարաբաղի անվտանգությունը շաղկապվի միջազգային անվտանգությանը և դառնա համաշխարհային անվտանգության համալիրի բաղկացուցիչ: Արցախի խնդիրը, որպես առաջնահերթություն սահմանելով՝ մենք էականորեն նվազեցնում ենք այդ հնարավորությունը՝ ինչ-որ իմաստով դառնալով այդ խնդրի գերին: Արցախի հարցում մեր դիրքավորման փիլիսոփայությունը ևս էականորեն խոչընդոտում է աշխարհի հետ մեր հարաբերությունների հաստատմանը:

Այդ փիլիսոփայության հիմքում, ի թիվս այլ դրույթների, դրված է Ադրբեջանում գործող արևմտյան էներգետիկ նախագծերի թիրախավորման սպառնալիքը:

Առաջին հայացքից բնականոն թվացող այդ մոտեցումն իրականում մեծագույն խոչընդոտ է նույն Արևմուտքի հետ մեր հարաբերությունների տեսանկյունից, քանի որ Արևմուտքը մեզ ընկալում է որպես սեփական էներգետիկ ենթակառուցվածքների սպառնալիք: Այդ սպառնալիքով, սակայն Հայաստանը սպասարկում է ոչ այնքան սեփական անվտանգային շահերը, որքան ռուսական էներգետիկ նախագծերի գոյությունն ու շարունակականությունը: Հայաստանում ընդունված չէ ղարաբաղյան խնդիրը այս պրիզմայով դիտարկելը կամ քննարկելը: Ընդո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր