Դեպի վեր

Արա Մինասյանի գործով հարցաքննության է կանչվել պատգամավոր Էդգար Առաքելյանի կինը

azatutyun.am02/12/2019, 2:54

Արա Մինասյանի գործով հարցաքննության է կանչվել պատգամավոր Էդգար Առաքելյանի կինը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի կինը՝ Սյուզաննա Արշակյանը, իր կամքից անկախ հայտնվել է վկայի կարգավիճակում և կանչվել հարցաքննության Քննչական կոմիտե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի գործով։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի կինը՝ Սյուզաննա Արշակյանը, իր կամքից անկախ հայտնվել է վկայի կարգավիճակում և կանչվել հարցաքննության Քննչական կոմիտե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի գործով։

«Ազատության» հետ զրույցում Էդգար Առաքելյանը պատմեց, որ երեկ է զանգ ստացել քննիչից, ինչից հետո կինը ներկայացել է Քննչական կոմիտե ցուցմունք տալու։

«Քննիչը առանց ինձ ճանաչելու բացարձակ, ի դեպ ինձ հայտնի չէ՝ ինչի էր իմ համարին զանգել, երևի էդ ժամանակ իմ համարն է թողնվել բժշկի մոտ, խնդրում է իմ կնոջը այցելել քննչական կոմիտե՝ պարզաբանումներ տալու, մի քանի մանրամասներ, հանգամանքներ ճշտելու նպատակով», - ասաց Էդգար Առաքելյանը։

Հետախուզման մեջ գտնվող Արա Մինասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար: Ըստ իրավապահների՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենը հափշտակել է բյուջեից պետական պատվերի շրջանակում հատկացված ավելի քան 420 միլիոն դրամ:

Էդգար Առաքելյանը պատմեց, որ կինը 4 տարի առաջ դիմել է այս հիվանդանոց՝ որպես մանկավարժ սոցիալական փաթեթի շրջանակում հետազոտություններ անցնելու։

Այցելելով Քննչական կոմիտե, սակայն, նրա կինը տեղեկացել է, որ 4 առաջ տարի վիրահատվել է, 8 օր պառկել հիվանդանոցում՝ ստանալով թանկարժեք բուժում։

«Պարզվում է, որ կնոջս բուժման նպատակով պետական բյուջեից, փաստորեն, փոխանցվել է 200 հազարից ավել գումար, հիմա հստակ թիվը կդժվարանամ նշել, որի շրջանակներում, իբր թե, նշանակվել է, այսինքն տրվել է դեղորայք թանկարժեք, վիրահատվել էր կինս և ութ օր անցկացրել է հիվանդասենյակում։ Սա է ամբողջ պատմությունը և էստեղից մեր քաղաքացիները կարող են իրենց հետևությունները անել, թե ինչ ահռելի մասշտաբների է հասել այդ անմարդկային կոռուպցիան։ Ես ուզում եմ կոնկրետ էս կոռուպցիոն դրսևորման անմարդկային բնույթը այստեղ ընդգծել, շեշտել, որովհետև գործ ունենք մարդկանց առողջության, կայնքի հետ, որը խլվել է փաստորեն, գողացվել է մարդկանցից։ Ինչ ահռելի ծավալների է հասել, որ անգամ էստեղ փոքրաթիվ՝ 130 պատգամավորներից առնվազն մեկի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր