Դեպի վեր

Սահմանները խառնվե՞լ են. մարտահրավեր հանրությանը

1in.am03/30/2020, 10:36

Սահմանները խառնվե՞լ են. մարտահրավեր հանրությանը

Հայաստանի կառավարությունն Ազգային Ժողովին առաջարկում է ներդնել տեխնոլոգիա, որը թույլ կտա բջջային հեռախոսների օգնությամբ հետևել Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց տեղաշարժին, վարակի տարածումը կանխարգելելու կամ վերահսկելու նպատակով: Այդ նախաձեռնությունը դեռևս նախօրեից բավականին աղմուկ էր հանել համացանցում: Տարբեր անձինք նախաձեռնությունը գնահատում են որպես քաղաքացիներին վերահսկողության տակ վերցնելու, կամ քաղաքացիների հանդեպ վերահսկողությունն ուժգնացնելու քայլ, որը նախաձեռնելով վարակի առիթով, հետագայում կդառնա կառավարության ձեռքի քաղաքական գործիք:

Պետք է նկատել նաև, որ տեխոլոգիայի մասին խոսակցությունը ծավավել է միջազգային մասշտաբով և ամենևին լոկ Հայաստանում չէ, որ դիտարկվում է այդպիսի հնարավորություն, տեխնոլոգիա, և հնչում է քննադատություն կամ մտահոգություն այդ կապակցությամբ: Ընդհանրապես, դա առավել լայն թեմայի մի տարր է, որի շուրջ քննարկումները խթանել է համաճարակը:

Մասնավորապես, տարբեր տեսությունների շրջանակում քննարկվում է և այն, որ կառավարությունները համաճարակը օգտագործում են քաղաքացիների, հանրության հանդեպ տոտալ վերահսկողության գործիքներ կիրառելու լեգիտիմ առիթի համար, որը հետագայում կծառայեցնեն արդեն իրենց քաղաքական նպատակների համար: Որքանո՞վ են հիմնավոր այդ գնահատականները, կասկածները կամ մտահոգությունները, թե՞ դրանք դավադրապաշտության տիրույթից են: Պետք է արձանագրել իհարկե, որ ժամանակակից տեղեկատվական միջավայրը, տեղեկատվական տեխնոլոգիաների ցանցում հայտնված կամ գտնվող աշխարհը վերահսկելի ու այսպես ասած կառավարելի է այդ տեսանկյունից շատ վաղուց:

Ի վերջո, չափազանցրած չենք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր