Դեպի վեր

Փաշինյան. Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, ապօրինի տներ են կառուցել

azatutyun.am02/20/2020, 3:18

Փաշինյան. Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, ապօրինի տներ են կառուցել

«Եթե պետք լինի, էստեղ պետք է անցումային արդարադատության գործիքներ կիրառել և գնալ առաջ», - այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապօրինի շինությունների օրինականացման հարցին:

Վարչապետին մասնավորապես մտահոգում է նախկին ամենաբարձրաստիճան պաշտոնյաների դղյակների օրինականացման գործընթացը. - «Էդ նույն բարձրաստիճան պաշտոնյաները ի՞նչ են արել. ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինարարությունների օրինականացման համար, որ ապօրինի կառուցեն վերջացնեն, և էսօր, օրինակ, Երևանի քաղաքապետարանը այլ տարբերակ չունենա, քան էդ շինությունները օրինականացնել... Որովհետև դա ուղղակի... արհամարհանք ա հանրության, հանրային կարծիքի և ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ։ Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, էդ կառույցներն արել են ապօրինի, հիմա էլ ասում են՝ օրինականացրեք, թե չէ մենք դատի կտանք»։

Վարչապետը Արդարադատության նախարարին հանձնարարեց գտնել լուծումներ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը փոխանցեց, որ այս հարցով կա ստեղծված աշխատանքային խումբ, որը գլխավորում է Արդարադատության նախարարի տեղակալը:

Չնայած վարչապետը նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անուններ չնշեց, այդուհանդերձ Հաղթանակի զբոսայգուն հարակից տարածքում ամենահայտնի տներից մեկի սեփականատերը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքն է։ Ավելին՝ ներկայումս կա դատակաան գործընթաց, որով Աբրահամյանը փորձում է օրինականացնել իր առանձնատանը կից կառույցը:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով, նախկին բարձրաստիճան պաշտոնյանները ոչ միայն զավթել են համայնքային հողը, այլև տարիներ շարունակ չօրինականացնելով շինությունը՝ հնարավորություն են ստացել խուսափել գույքահարկ և պետական այլ տուրքեր վճարելուց. ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր