Դեպի վեր

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Ոսկեվազ գյուղում գայլերը հոշոտել են սոցիալապես անապահով ամուսինների ապրուստի միջոց՝ 25-ից ավելի մայրացու հղի ոչխարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com11/13/2019, 6:06

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Ոսկեվազ գյուղում գայլերը հոշոտել են սոցիալապես անապահով ամուսինների ապրուստի միջոց՝ 25-ից ավելի մայրացու հղի ոչխարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:00-ից 03:30-ն ընկած ժամանակահատվածում Ոսկեվազ գյուղի Արագածի 7-րդ նրբանցքի 12 տան բնակիչ, 67-ամյա Գրիշա Պետրոսյանը ձայներ է լսել ու տանից դուրս գալով, նկատել է գայլին և ձեռքին եղած եղանը շպրտել գայլի ուղղությամբ:

Գայլը դիմել է փախուստի, ինչից հետո Գ. Պետրոսյանն ու նրա կինը՝ 61-ամյա Սուսաննա Պետրոսյանը հայտնաբերել են, որ իրենց տան դիմաց գտնվող, իրենց պատկանող ոչխարների մեծ մասը հոշոտված են:

Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները այդ ժամին կատարվածի մասին տեղուկությունը փոխանցել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել են ոստիկանության ծառայողները, ովքեր արձանագրել են փաստը:

Այս պահին ժամանել է Ոսկեվազ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը, ով կատարվածի մասին տեղեկացրել է նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին:

Այս պահին համայնքի ղեկավարի կանչով ժամանել է նաև համայնքի անասնաբույժ Հրայր Ներսիսյանը, ով համայնքի ղեկավարի հետ արդեն ուսումնասիրում են խնդիրը, քանի որ կան մեծ թվով ոչխարներ, որոնց մի մասը սատկել են, մի մասն էլ վիրավոր են և, ըստ անասնաբույժի՝ մեծ մասը ապրելու ենթակա չէ:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում համայնքի ղեկավար Հ. Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքը խոսել է նաև նշված համայնքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Սերգեյ Մովսիսյանի հետ, ով խոստացել է հնարավորության սահմաններում օգնել տուժած ընտանիքին:

Համայնքի ղեկավարն ու մարզպետն էլ նույնպես պատրաստակամություն են հայտնել օգնության ձեռք մեկնել:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժած ամուսինների հարևաններն ասում էին. «Ամուսիններով գտնվում են սոցիալապես անապահով վիճակ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR413425
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր