Դեպի վեր

«Եթե վաղն ինչ-որ միջադեպ տեղի ունեցավ, դա նշանակում է, որ դա տեղի է ունեցել կամ իշխանությունների անմիջական հրահրմամբ, կամ նրանց գիտությամբ և լռելյայն համաձայնությամբ». Հայկ Ալումյան

168.am09/11/2019, 5:24

«Եթե վաղն ինչ-որ միջադեպ տեղի ունեցավ, դա նշանակում է, որ դա տեղի է ունեցել կամ իշխանությունների անմիջական հրահրմամբ, կամ նրանց գիտությամբ և լռելյայն համաձայնությամբ». Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանի հետ 168.am-ը խոսել է վաղվա դատական նիստի, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության կողմից՝ դատարանի շենքը շրջափակելու՝ իր աջակիցներին ուղղած կոչի, դատախազության հայտարարության ու թեմային առնչվող այլ հարցերի մասին։

Սեպտեմբերի 12-ի դատական նիստի մասին

– Մենք պետք է փաստենք, որ դատարանը՝ հետևելով ինքն իր որոշմանը, պիտի դատավարությունը սկսի նրանից, որ մեր՝ հունիսի 27-ի և օգոստոսի 14-ի միջնորդությունները գրավի վերաբերյալ պետք է փորձի քննության առնել, բայց այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը (ՍԴ) իր հայտնի որոշումը կայացրեց, մեկ այլ հարց առաջացավ, որ առաջնահերթության կարգով պետք է ոչ թե գրավի հարցը քննարկվի, այլ պարոն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու, իսկ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցերը։ Մենք արդեն համապատասխան միջնորդություններ ներկայացրել ենք, և դրանք արդեն նախորդ շաբաթ օրվանից գտնվում են դատարանում։ Եվ մենք այս ամբողջ շաբաթ պահանջում էինք, որ դատարանն անհապաղ նիստ հրավիրի և ՍԴ որոշումը հիմք ընդունելով՝ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակի, որովհետև երբ խոսքը գնում է խափանման միջոցի մասին, այդ հարցը պիտի քննվի անհապաղ։

Ցավոք, դատարանը սպասողական դիրք գրավեց, կամ թե ձևացրեց, որ չի լսում, տեղյակ չէ մեր պահանջներից, որովհետև դատարանը մինչ այս պահը պաշտոնական ոչ մի որոշում չի կայացրել։ Ստացվեց այնպես, որ մեր միջնորդությունները ևս պետք է քննվեն վաղվա դատական նիստում։ Հետևաբար՝ կանխատեսելի է, որ սեպտեմբերի 12-ի դատական նիստը պետք է սկսվի այն բանից, որ պետք է քննարկվի ՍԴ որոշման ուղղակի կիրառումը։ Իսկ ՍԴ դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ում չկա մի մարմին, որը կարող է որոշել՝ ինչ-որ մեղադրանքի տեսանկյունից Հանրապետության պաշտոնաթող նախագահը չի օգտվում անձեռնմխելիության իրավունքից։

ՀԱԿ-ի կոչի մասին

– Ես չգիտեի, որ ՀԱԿ-ը կողմնակիցներ ունի, բայց եթե ունի, երևի թե հավաքվեն այնտեղ, ու նայած, թե ինչ կերպ կինքնադրսևորվեն, դրանից էլ կարելի կլինի եզրակացնել՝ դա ճնշո՞ւմ է դատարանի նկատմամբ, թե՞ ոչ։ Ընդ որում, պետք է նկատենք, որ խնդիրը միայն անմիջապես դատավորի վրա ճնշման մեջ չէ։ Այսինքն՝ դատավարության մասնակիցների վրա ճնշումները նույնպես պետք է դիտարկվեն արդարադատությանը խոչընդոտելու լույսի ներքո։

Օրինակ, մենք ունեցել ենք դեպք, երբ անմիջապես մեզ վրա ճնշում է գործադրվել, բայց որպեսզի քողարկվի իրական պատվիրատուն, հոգեպես ոչ հավասարակշռված մարդկանց են ուղարկել, և նրանք ուղղակիորեն հրապարակայնորեն սպառնացել են՝ ընդհուպ սպանությամբ։

Ես չեմ բացառում բոլոր տեսակի զարգացումները։ Եվ այդ առումով պետք է ասեմ, որ ցանկացած նման դրսևորման պատասխանատվությունը, ի վերջո, ներկա իշխանությունների վրա է դրվելու, որովհետև իրենք են պարտավոր և իրենք էլ ունեն բոլոր անհրաժեշտ ուժերն ու օրենսդրությունը, որ դա բացառեն։ Իրենք էլ ունեն բոլոր հնարավորությունները՝ իմանալու, թե ինչ է տեղի ունենալու վաղը։ Այսինքն՝ եթե վաղն ինչ-որ միջադեպ տեղի ունեցավ, դա նշանակում է, որ դա տեղի է ունեցել կամ իշխանությունների անմիջական հրահրմամբ, կամ նրանց գիտությամբ և լռելյայն համաձայնությամբ։

Նախապես զգուշացնում եմ՝ նման դրսևորումներ հանկարծ թույլ չտալ, որովհետև մեր կողմից պատասխանն ուղղակի իրենց համար կարող է շատ անսպասելի լինի։ Զգուշացնում եմ նաև այն տեսանկյունից, որ թող նկատի ունենան՝ միշտ չէ, որ իրենք են իրավիճակը տիրապետելու։ Մի օր իրենք կարող է հայտնվեն ամբաստանյալի աթոռին, ինչպես եղել է ժամանակ, որ հայտնվել են։ Եվ թող չստեղծեն այնպիսի նախադեպեր, որոնք հենց իրենց բումերանգով կարող են վերադառնալ։

Դատախազության հայտարարության մասին

– Պաշտպանական կողմը, ցանկացած մասնավոր անձ իրավասու են անել յուրաքանչյուր բան, ինչն արգելված չէ օրենքով։ Եթե օրենքը չի արգելում, որ ես կարող եմ անել հայտարարություններ՝ կապված իմ վստահորդի անմեղության հետ կամ ՍԴ որոշումից բխող հայտարարություններով հանդես գամ, հետևաբար ես դրա իրավունքը ունեմ։ Այլ կանխավարկած գոյություն ունի պետական մարմինների համար։

Իրենք իրավունք չունեն անել ցանկացած բան, ինչն արգելված չէ օրենքով։ Հակառակը, իրենք իրավունք ունեն անել այն բաները, ինչն ուղղակիորեն իրենց վերապահված է օրենքով։

Օրենքի մեջ ոչ մի տեղ գրված չէ, որ դատախազությունն իրավո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր