Դեպի վեր

Դատախազությունը «Վստրեչի Ապերից» պահանջում է մոտ 2 մլրդ դրամ վերադարձնել պետբյուջե

panarmenian.net02/4/2023, 12:54

Դատախազությունը «Վստրեչի Ապերից» պահանջում է մոտ 2 մլրդ դրամ վերադարձնել պետբյուջե

4 փետրվարի 2023 - 16:48 AMT

PanARMENIAN.Net - Դատախազությունը պահանջում է Արամ Վարդանյանից (Վստրեչի Ապեր) հօգուտ ՀՀ բռնագանձել մի քանի անշարժ գույք և մեքենաներ, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը, ընդհանուր առմամբ 1մլդ 788 մլն 749 հազար 442 դրամ, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Հակակոռուպցիոն դատարանում փետրվարի 3-ին կայացել է Արամ Վարդանյանի, նրա որդու և դստեր դեմ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը։

Մասնավորապես` ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է «Վստրեչի Ապերից» բռնագանձել նրան պատկանող հետևյալ բնակարանները, տարածքներն ու ավտոմեքենաները.

Երևանի Ռոստոմյան փողոց 7/5 հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 37 մլն 880 հազար դրամ։

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/8 հասցեում գտնվող շինության քառորդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 93 մլն 970 հազար դրամ։

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/5 հասցեում գտնվող շինության քառորդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 120 մլն 405 հազար դրամ։

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/10 հասցեում գտնվող տարածքի քառորդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 7 մլն 355 հազար դրամ։

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցի 24/3 հասցեում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքը՝ 77 մլն 110 հազար դրամ։

Bentley Continental GT տրանսպորտային միջոցի ներկայիս միջին շուկայական արժեքի՝ 17 մլն դրամի և 1 մլն դրամի տարբերության 9․4 %-ը, այն է՝ 14 մլն 304 հազար դրամ։

BMW X6 ավտոմեքենայի ներկայիս շուկայական արժեքի և արդեն վճարված 1 մլն դրամի տարբերությունը՝ 6 մլն 805 հազար դրամ։

Toyota LC ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 13 մլն 350 հազար դրամ։

Դատախազության պահանջով նրանից կբռնագանձվի նաև տարբեր հողերի ու տարածքների օտարումներից ստացված գումարները։ Ընդհանուր առմամբ` մոտ 233 մլն դրամ։

Կբռնագանձվի նաև.

104 մլն 13 հազար 540 դրամ գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

130 մլն 763 հազար 776 դրամ վարկերի և լիզինգի պայմանագրերի շրջանակներում ոչ օրինական եկամուտներից կատարված վճարումների գումարը, որը փոխանցվել է բանկերին։

21 մլն 600 հազար դրամ՝ Երևանի Արցախի պողոտայում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից եկամուտ։

6 մլն 300 հազար դրամ՝ Արցախի պողոտայում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից եկամուտ։

Քաջազնունի փողոց 4/5 հասցեի կաթսայատան ներկայիս շուկայական արժեքի, այն է՝ 145 մլն 560 հազար դրամի և արդեն վճարված 12 մլն դրամի տարբերությունը՝ 133 մլն 560 հազար դրամ։

Կոտայքի մարզի Քաղսի 4-րդ թաղամասի 110 հասցեում գտնվող բնակելի տունը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 12 մլն 930 հազար դրամ։

Արցախի պողոտա 1...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր