Դեպի վեր

Արցախում կա քաղաքական որոշում՝ ընտրությունները չհետաձգել. բայց երկրորդ փուլը լուրջ վտանգ կարող է առաջացնել

1in.am03/26/2020, 9:00

Արցախում կա քաղաքական որոշում՝ ընտրությունները չհետաձգել. բայց երկրորդ փուլը լուրջ վտանգ կարող է առաջացնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, Արցախում մարտի 31-ին անցկացվելու են ընտրություններ՝ չնայած բազմաթիվ այն պնդումների, որ դրանք ևս պետք է հետաձգվեն, և Արցախում նույնպես պետք է արտակարգ դրություն հայտարարվի։ Ի՞նչ կարծիք ունեք, արդյոք վտանգներ տեսնո՞ւմ եք։

Ես վաղուց եմ իմ կարծիքը հայտնել, որ իմաստ ունի հետաձգել Արցախում այս ընտրությունները։ Ինչքան հասկանում եմ՝ այնտեղ քաղաքական որոշում է ընդունված ընտրություններն այնուամենայնիվ անցկացնել։ Եվ եթե ընդունված է այդպիսի որոշում, նշանակում է՝ գոնե պրոֆիլակտիկ քայլեր պետք է անցկացնեն։ Անցանկալի է, որ կորոնավիրուսը հասնի Արցախ։ Ու, ըստ իս, վերջին օրերի այս ակտիվությունը՝ ստուգումներ անցկացնել, միջոցառումներ ձեռնարկել բանակում, հենց դրան է նվիրված՝ ամեն ինչ անել՝ կանխելու կորոնավիրուսի մուտքն Արցախ։ Հիմա որ առաջարկում են չգնալ Հայաստան՝ հենց այդ տրամաբանության մեջ է։ Կրկնում եմ՝ իմաստ ունի հետաձգել ընտրությունները, տարածման վտանգը մնում է։

– Արտակարգ դրություն հայտարարելու կոչերով պարբերաբար Վ. Բալասանյանն է հանդես գալիս, դուք քաղաքական ենթատեքստ այստեղ տեսնո՞ւմ եք։

– Ես ներքին քաղաքականության մեջ չեմ խորանում, ինչքան գիտեմ՝ թեկնածուները փակ տարածքներում մեկ շաբաթ է՝ քարոզարշավ չեն անցկացնում։ Թե ով ինչ է հայտարարում՝ ես չէի ցանկանա խորանալ։ Ընտրությունների հետաձգումը մեկ այլ պատճառ ունի, բացի այժմ մարդկանց շփումից, ինտենսիվ հանդիպումներից։ Ինչքան հասկանում եմ՝ առաջին փուլով ընտրությունները չեն ավարտվելու։ Ինչքան տեսնում եմ՝ կան մի քանի ուժեղ թեկնածուներ։ Նույնիսկ հարցումներ են անցկացվել, կան մոտավոր տոկոսներ ու, ըստ դրա՝ չկա թեկնածու, որն առաջին փուլով կընտրվի, այսինքն՝ կհավաքի 50-ից ավելի տոկոս ձայն։ Պատկ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր