Դեպի վեր

Փնթի հետքայլ. Փաշինյանի զավեշտալի հանձնարարականը Ամուլսարի հարցում․ 168.am

henaran.am08/23/2019, 7:24

Փնթի հետքայլ. Փաշինյանի զավեշտալի հանձնարարականը Ամուլսարի հարցում․ 168.am

Քանիցս նշվել է, որ վերջին շրջանում քաղաքական գործընթացներում գերակա են դարձել մանիպուլյատիվ հնարքներն ու հանրության կարծիքն իրականությունից խեղելու հստակ մշակված գործելաոճը։ Հայաստանյան վերջին զարգացումները կարծես ասվածի վառ ապացույցն են։

Մանիպուլյատիվ տեխնոլոգիաները ենթադրում են մարդկանց գիտակցության վրա ազդեցության մեթոդների հարուստ զինանոցի կիրառում: Զանգվածային լրատվության միջոցներն իրենց հասարակական-հոգեբանական ազդեցությունն իրականացնում են նախ և առաջ՝ տեղեկատվության կառավարման և մանիպուլյացիայի միջոցով:

Այս տեսանկյունից տեղեկատվությունը կարելի է կեղծել, բայց ներկայացնել՝ որպես իրական, աղավաղել` այն ներկայացնելով ոչ լիարժեքորեն կամ միակողմանի, խմբագրել` ավելացնելով սեփական մեկնաբանումները և կարծիքները, մեկնաբանել ինչ-որ մեկի շահի տեսանկյունից, թաքցնել, գաղտնի պահել ինչ-որ էական փաստեր: Բացի դրանից, ԶԼՄ-ում կիրառվում են. որոշակի, ընտրված փաստերի նկատմամբ ուշադրության գրավում, բովանդակությանն անհամապատասխան նյութի վերնագրում, արտահայտությունների վերագրում ինչ-որ մեկին, որոնք իրականում չեն հնչեցվել, ճշմարիտ, իրական տեղեկատվության հաղորդում ուշացումով, երբ այն կորցրել է իր արդիականությունը, ոչ հստակ մեջբերում, որը համատեքստից կտրված այլ իմաստ է ձեռք բերում, հաճախ իրական իմաստին հակասող, Ամուլսարի շուրջ օղակը գնալով սեղմում է Փաշինյանի կոկորդը, և նա հարցի վերաբերյալ դրսևորում է անհասկանալի անադեկվատ վարքագիծ։

Երեկ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից հայտնի դարձավ, որ նա թեմայի հետ կապված՝ կառավարության աշխատակազմին հանձնարարել է՝ «Էլարդի» եզրակացությունն ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու՝ արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք ՀՀ օրենսդրության համաձայն՝ Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում: Հանձնարարականից պարզ է դառնում, որ Նիկոլի հետքայլը (նահանջը) նույնքան փնթի է ու անկազմակերպ, ինչպես մյուս բոլոր գործողություններն են։

Միանգամայն ակնհայտ է, որ այս հանձարարականն ուղղակի զավեշտ է ու հերթական պրիմիտիվ մանիպուլյացիան, որովհետև բնական է, որ «Էլարդի» եզրակացությունը պարտադիր պետք է անցներ համապատասխան ոլորտային գերատեսչությունով՝ հարցի հետ կապված կարծիք ստանալու համար։

Այստեղ անտրամաբանականն այն է, որ կառավարությունն այսքան ժամանակ ձգձգել է և միայն այս փուլում է ուղարկում նախարարություն՝ կարծիք իմանալու համար, կամ, ասենք, ինչ մանկական պարզաբանում է, թե՝ «վերջին պահին մի պաշտոնյա առաջարկել է այնուամենայնիվ ևս մեկ անգամ փորձաքննություն անցկացնելու» մասին հերթական ֆեյք-նյուզը, սա բառախաղ է՝ ուրիշ ոչինչ։

Պետք է ընդգծել նաև, որ, այսպես կոչված, հեղափոխության կատարողներն ի սկզբանե հանդես էին եկել այդ արժեքներից միայն մի մասի (ժողովրդավարություն, արդարություն և կոռուպցիայի դեմ պայքար) կրողների դիմակի տակ, և հասարակությունից վարպետորեն քողարկել էին իրենց պատվիրատուների իրական նպատակները, գաղափարական և արժեքային գերակայություններն ու նախապատվությունները: Դա էր պատճառը, որ հասարակությունը չնկատեց, թե ինչ է կատարվում իրականում:

Ի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր